ԱԺ այսօրվա նիստի օրակարգում 19-ը հարց է
Ազգային ժողովի հերթական նիստը շարունակում է աշխատանքը. օրակարգում 19-ը հարց է:
Այսօր խորհրդարանը քննարկելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, Սահմանադրական դատարան դիմելու մասին և այլ հարցեր:
Իսկ երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Օրակարգում են նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ հարցեր: