System Of a Down-ը բարեգործական շրջագայություն կունենա
Ամերիկյան System Of a Down ռոք-խումբը 2020 թվականին եվրոպական շրջագայությունից ստացած հասույթը ուղղելու է Հայաստանի «My Step Foundation» բարեգործական հիմնադամին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին երաժիշտները հայտնել են Ինսթագրամի իրենց էջում։
Հաջորդ տարի System Of a Down-ը ելույթ է ունենալու Նիդեռլանդներում, Գերմանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում։ Համերգների տոմսերի վաճառքը սկսվելու է հոկտեմբերի 4-ից։
System Of a Down-ը ձևավորվել է 1992 թվականին Լոս Անջելեսում։ Այսօր խմբի կազմում են Սերժ Թանկյանը, Ջոն Դոլմայանը, Տարոն Մալաքյանն ու Շավո Օդաջյանը։