Քաղաքական 11:30 01/10/2019 Տարածաշրջան

Ինչո՞ւ է այդքան դժվար պացիֆիստ լինել Ադրբեջանում․ ադրբեջանցի լրագրողի կարծիքը

Ադրբեջանցի լրագրող Բաշիր Քիթաչաևը հոդված է հրապարակել Jam News կայքում՝ ներկայացնելով, թե Ինչո՞ւ է այդքան դժվար պացիֆիստ լինել Ադրբեջանում։ Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ։

«Դավաճանների» և հայրենիքի նկատմամբ արյունարբու սիրո մասին

Ադրբեջանական հասարակությունում տարածված է ղարաբաղյան պատերազմի անհրաժեշտության մասին կարծիքը։ Իսկ բանակը կարծես սուրբ կովը լինի Հնդկաստանում, որին չի կարելի քննադատել։

Գրեթե երեսուն տարի պետական լրատվամիջոցներն ագրեսիվ միլիտարիստական պրոպագանդա են վարում։ Եվ ոչ միայն լրատվամիջոցները, այլ նաև դպրոցներն, ինստիտուտները, մանկապարտեզները մարդկանց այդ նույն գաղափարն են պատվաստում․ հայրենիքի հանդեպ սերն ու պատերազմում զոհվելու պատրաստակամությունը նույն բանն է։

Մարդիկ, որոնք պատերազմը ճիշտ մեթոդ չեն համարում, առավել հաճախ լռում են, որ չարժանանան հասարակության արդարացի զայրույթին։ Կովկասում ընդհանրապես հաճախ կարելի է տհաճ իրավիճակների մեջ ընկնել «սխալ» տեսանկյուն արտահայտելու համար։

Վերջերս Կասպից ծովում վթարի էր ենթարկվել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ թռչնի հետ բախման պատճառով։ Օդաչուն զոհվել էր։ Պաշտոնատար անձինք ցավակցում էին օդաչուի հարազատներին, իսկ թեման ազնեթում ամենաքննարկվողն էր։

Մի երիտասարդ, որը Ֆեյսբուքում մի քանի հազար «ընկեր» ունի, գրառում է կատարել այն մասին, որ հոգնել է ամեն տեղ օդաչուի լուսանկարը տեսնել, որ այդ մարդը վարժեցվել էր մարդ սպանել և զոհվել է իր մասնագիտության հետ կապված փորձարկումների ժամանակ, առանձնահատուկ բան չկա։

Գրառմամբ կիսվել են հարյուրավոր անգամներ՝ կոչ անելով պատժել «դավաճանին»։ Առանձնապես համառները պատրաստվում էին անձամբ գտնել նրան և պատժել։ Մեկնաբանություններում և անձնական նամակներով նրան սպառնալիքներ և հայհոյանքներ էին գրում։

«Իմ մտքերում ես ձգտում էի արտահայտել հումանիզմի գաղափարներ, արտահայտել ռազմական պրոպագանդայի հետ կապված ամեն ինչի փուչ լինելը։ Հնարավոր է, որ այնպես է ստացվել, որ ես արժեզրկել եմ մարդու մահը, սակայն իմ նպատակն ընդհանրապես մահն արժեզրկելն էր, այն գրավչությունից զրկելը։ Ես ուզում էի մարդկանց հետ պահել սպանելուց և որևէ բանի համար մահանալուց»։

Եվ նրա այդ գրառման տակ ավելի քան 500 մեկնաբանություն կար՝ «Ողջ ընտանիքիդ կսպանեմ» սպառնալիքով։

Եվս մեկ նման դեպք էր պատահել։ 2010թ-ին ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը, որը հետմահու Հերոսի մեդալով էր պարգևատրվել, զոհվել էր՝ հետ մղելով հայերի գրոհը․ սա իշխանությունների վարկածն էր։ Նրա մահը սկսել էր առասպելներով պատվել, իբր նա, հոգնել էր հրամանի սպասել և ինքնակամ հատել էր զորքերի շփման գիծն ու որոշել զոհվել՝ ոչնչացնելով հնարավորինս շատ թշնամիների։

Նրա լուսանկարները փակցված էին մեքենաներում, ավտոբուսներում, դրանք որպես պրոֆիլի նկարներ էին դնում սոցցանցերում։ 2018թ-ի դեկտեմբերին հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին ֆեյսբուքյան իր էջում կասկած էր հայտնել ազգային հերոսի «հերոսության» վերաբերյալ։ Նա գրել էր, որ զինվորները, որոնց սպանել է Մուբարիզը, սովորական մարդիկ էին, որոնք նույնպես տուն էին ուզում հասնել և մեղավոր չէին տարածքների օկուպապցման համար, որը տեղի է ունեցել, հնարավոր է, նրանց ծնվելուց առաջ։ Որ, առանց հրամանի գործելով, Մուբարիզը հանցագործություն է կատարել՝ սպառնալիքի տակ դնելով պետական քաղաքականությունը։

Մարդիկ սկսեցին մեկնաբանություններ գրել, վիրավորում էին նրան, սպառնալիքներ գրում, հայ անվանում (Ադրբեջանում շատերի համար դա վիրավորանք է), կոչեր էին հնչում գտնել նրան և պատժել, տեսանյութ կար անգամ, որում նրա լուսանկարը տրորում են ոտքերով։ Պատգամավորներից մեկը կոչ էր արել նրան դատի տալ, սակայն դատարանը հրաժարվել էր քննել հայցը։ Լրատվամիջոցները նույնպես յուղ էին լցնում կրակի վրա։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ հանդարտվեց և մոռացվեց։

Ես կարծում եմ, որ մեզ մոտ դա տեղի է ունենում ոչ միայն ատելության և այլասերված հայրենասիրության պրոպագանդայի պատճառով։ Բանը նաև դրանում է, որ ցածր կենսամակարդակից չարացած և իշխանությունների հանդեպ վախից ճնշված հասարակությունը վախենում է բողոքել։ Իրական հասցեատերերի փոխարեն նրանց ագրեսիան բաժին է ընկնում խոցելիներին՝ այլախոհներին՝ մարդկանց, որոնց հալածելու համար ոչինչ չի լինի։

Կրթության ադրբեջանական համակարգն ու այլ համակարգերը, որոնց միջոցով պետությունը շփվում է մարդկանց հետ, սովորեցնում են ամեն ինչ, բացի քննադատական մտածողությունից, ուրիշների կարծիքը հարգելուց, այլընտրանքային տեսանկյունների նկատմամբ հանդուրժող լինելուց։

Ցուցադրական հայրենասիրության պոպուլյարությունը մեզ մոտ հարմար զենք է դարձել, որը հեշտ է ուղղել հարկ եղած նպատակին։

Իսկ կոնֆլիկտը դարձել է արդարացում, որը մնացած խնդիրները երկրորդ պլան  է մղում և դավաճան հայտարարում բոլոր նրանց, ովքեր դրա մասին մի ավելորդ խոսք կասի։ Չէ՞ որ մենք պատերազմի մեջ ենք։

Հազիվ թե իշխանությունների հռետորաբանությունը մեղմանա մոտ ժամանակներս։ Մնում է միայն հուսալ, որ մարդկանց առողջ դատողությունը կարթնանա, և նրանք կհասկանան, որ «սխալ» մտածողների նկատմամբ հաշվեհարդարն ամենաթողություն է։ Դա նվազագույնն ապօրինի է։ Իսկ ապօրինությունն ու ամենաթողությունը կարող են հարվածել ցանկացածին և անձամբ ձեզ նույնպես։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}