«ProfEye Challenge» նախագծում առաջինը Մամուլի շենքն է
Հոկտեմբերի 1-ից մեկնարկել է Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված «ProfEye Challenge» նախագծի շրջանակում Երևանի կոլորիտային և պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիայի նախագծերի քվեարկությունը:
Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիայի նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Համաձայն արշավի կանոնների՝ նախագծերը Profal.am կայքում ներկայացված են առանց հեղինակների անունների՝ համարակալված և առաջարկվող նախագծի կոնցեպտի կարճ նկարագրությամբ:
“ProfEye Challenge” նախագծի շրջանակում առանձնացված է «ԶԼՄ ներկայացուցիչների հավանության արժանացած նախագիծ» անվանակարգ: ԶԼՄ-ների քվեարկությունն իրենից ենթադրում է ծանոթանալ նախագծերին, ընտրել խմբագրության կողմից հավանության արժանացած մեկ նախագիծ և մինչև սույն թվականի հոկտեմբերի 9-ը, ժամը 20:00-ն քվեարկել հետևյալ հղման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան