Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան
Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան օտարերկրյա իր այցերը կսկսի հարևան երկրներից։
«Հարևան երկրները հանդիսանում են Վրաստանի կարևորագույն գործընկերներ ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտում»,-ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
«Գրուզիա օնլայն»-ը գրում է, որ նա Հայաստան կայցելի հաջորդ շաբաթ։ Իսկ մինչ այդ Վրաստանի կառավարության ղեկավարը վաղը կլինի Ադրբեջանում։ Հայաստանից հետո՝ հոկտեմբերի վերջին Գախարիան կմեկնի Թուրքիա։
Հիշեցնենք, որ անցած ամիս՝ սեպտեմբերին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարեց իր հրաժարականի մասին՝ չհստակեցնելով իր որոշման պատճառները: Կառավարության ղեկավարի պաշտոնում մեկ տարուց քիչ ավելի աշխատած Բախտաձեն նշել է, թե իր առաքելությունը կատարված է համարում: Վարչապետի պաշտոնում նրան փոխարինեց ՆԳ արդեն նախկին նախարար Գիորգի Գախարիան։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Գեորգի Գահարիայի թեկնածությունը
- Վրաստանի վարչապետը հրաժարական է տալիս