Համացանց 10:52 09/10/2019 Հայաստան

Վահան Իշխանյան. Մեծ դավադրությունը և Վիտալի Բալասանյանի զգոնությունը

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է.

«Գեներալ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը մեծ զայրույթ է առաջացրել որոշ շրջանակներում, մանավանդ այն խոսքերը որ իրենք պատրաստ են ոչնչացնել այն ուժերին ովքեր զենք կկիրառեն քաղաքական խնդիրների մեջ։ Իսկ ո՞րն է Բալասանյանի հարցազրույցի կոնտեքստը, փորձեմ ներկայացնել.

Թուրքիան ինչո՞ւ իր հարավային սահմանն անցնում է, ներխուժում սուվերեն պետություն՝ Սիրիա, իսկ արևելյան հարևանի՝ Հայաստանի սահմանը, որը որպես թշնամու սահման փակել է, չի անցնում։ Չէ՞ որ արևելյան հարևան երկիր ներխուժելու պատճառներ նույնպես ունի, այդ երկիրը պատերազմում հաղթել է և մինչև հիմա հակամարտության մեջ է նրա կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի հետ։

Միակ պատճառով չի ներխուժում. քանի որ սահմանը պահում են ռուսական սահմանապահները, այդ սահմանը հատելը կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին։ Իսկ ահա, Սասնա ծռեր կուսակցությունը, և Հայաստանում մի շարք քաղաքական ուժեր և ակտիվիստներ, պահանջում են հանել ռուսական սահմանապահներին և ընդհանարապես ռուսական ռազմբազաները։ Պատկերացնենք, թե նրանց պահանջը կատարվում է, ի՞նչ է հաջորդում. Թուրքիան հայտարարում է, որ Հայաստանը օկուպանտ է, օկուպացրել է ադրբեջանական տարածքները, նաև թե Հայաստանում քրդական բանվորական կուսակցության խմբեր կան, և ներխուժում է։ Ինչպե՞ս. կամ բնակչությանը ահաբեկելու համար ռազմական ինքնաթիռներ ճախրեցնում Երևանի երկնքով, կամ առավել կոպիտ՝ ցամաքային զորք է մտցնում Գյումրի, ապա նաև մայրաքաղաք։ Բնականաբար հայկական բանակը չկարողանալով դիմադրել աշխարհի լավագույն բանակներից մեկին, այնպես է բարոյազրկվում, որ մյուս կողմից հարձակվող ադրբեջանական բանակի առաջն էլ չի կարողանում առնել։ Եվ կովկասյան ազգակիցների հետ միավորվելու թուրքական ծրագիրը, որ ձախողվեց 1914, 1918, 1920 թվերին, իրականություն կդառնա 21֊րդ դարում՝ Հայաստանի վրա թուրք և ադրբեջանցի զինվորները կողջագուրվեն։

Եթե ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիների արժանապատվությունը վիրավորում է այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանից կախված է, ապա նրանց արժանապատվությունը կարող է տեղն ընկնել եթե մի փոքր հասկանան միջազգային իրադրությունը, որ Ռուսաստանն էլ Հայաստանից է կախված, քանի որ Հայաստանը մնացել է նրա քիչ դաշնակիցներից մեկը, եթե ոչ միակը և Ռուսաստանին էլ անհրաժեշտ են Հայաստանում ռազմաբազաները ՆԱՏՕ֊ի առաջխաղացումը կանխելու և մերձավոր Արևելքում իր ազդեցությունը պահելու համար։ ԱՄՆ֊ն որպես գլոբալ կապիտալիզմի լիդեր իր գերիշխանությունն է փորձում տարածել այն երկրներում որոնք անկախ քաղաքականություն են վարում, նաև աշխարհի ամենամեծ և ռեսուրսներով հարուստ երկրի՝ Ռուսաստանի վրա, և արժանանալով դիմադրության 2000֊ականներից սկսում է սառը պատերազմի երկրորդ շրջանը։

Ռուսաստանին ճնշելու, նրա շուրջ օղակը սեղմելու համար ԱՄՆ֊ի առաջնային խնդիրն է նրա սահմանակից հետսովետական երկրներից հեռացնել ռուսական ռազմաբազաները, ապա դրանք մտցնել ՆԱՏՕ֊ի մեջ, ինչպես արևելյան եվրոպայի երկրները դարձրեց։ Այս երկրորդ սառը պատերազմում ռուսական ռազմաբազաները հեռացնել հաջողվեց Ուկրաինայում, որի արդյունքում նա կորցրեց Ղրիմը և մխրճվեց ծայր չունեցող քաղաքացիական պատերազմի մեջ, և Վրաստանում, որն էլ, պատերազմի մեջ մտնելով Ռուսաստանի հետ, կորցրեց իր տիրապետության տակ գտնվող Ախալգորիի շրջանը և Կոդորյան կիրճը։

Հայաստանի նկատմամբ ԱՄՆ֊ի ծրագրերը միայն Ռուաստանից կտրելով չի բավարարվում, նաև Իրանը օղակի մեջ առնելու համար նպատակ ունի նրա սահմանը իր տիրապետության տակ առնել։

Եվրախորհրդի երկրներից ռուսական ռազմաբազաներ մնացել են միայն Հայաստանում, և ահա, ԱՄՆ֊ն իր դաշնակից Եվրոպական երկրների հետ հետ միլիոնավոր դոլարներ է ծախսում, որ Հայաստանում հակառուսական դավադրություն իրականացնի։ Ուրեմն, եթե Թուրքիան և Ադրբեջանը որպես Հայաստանի թշնամի երկրներ չեն կարող համոզել հայերին, որ հանեն այդ իրենց համար խոչընդոտ հանդիսացող բազաները, ապա ԱՄՆ֊ն որպես բարեկամ երկիր հանգիստ համոզում է զանազան քաղաքական և հասարակական կազմակերպություների ֆնիասավորելով և հավաքագրելով։

Հանրությանը հայտնի է միայն Սորոսի ֆոնդը, սակայն այն հակառուսական դավադրությունը ֆինասավորղ բազմաթիվ խողովակներից միայն մեկն է, և թիրախում է հայտնվել ոչ որպես հակառուսական պատճառով, իսկ մյուս ֆոնդերից գրանտներ ստացողները թաքուն ուրախանում են որ թիրախում միայն Սորոսն է հայտնվել։

Հավաքագրված կազմակերպությունները երկու ուղղությամբ էին տանում իրենց գործունեությունը՝ մի կողմից հակառուսական պրոպագանդա անելով, խաղալով պրիմիտիվ ազգայնական զգացումների վրա, թե Հայաստանը իբր անկախ չի, Ռուսաստանի գաղութն է, տերպետրոսյանական երիտասարդական ջոկատները փողոցներում վանկարկում էին «ա֊զատ ան֊կախ Հա֊յա֊ս֊տան», պարզ է թե ումից անկախ, Ռուսատանից, մյուս կողմից ավելի լայն զանգվածներ ընդգրկելու համար նախկին իշխանության օրոք հակառուսական մեծ դավադրությունը քողարկում էին կոռումպացված քրեաօլիգարխիկ իշխանության դեմ պայքարի քողի տակ։ Իրականում, այդ իշխանության դեմ էին որ նրանց հեռանցելով երկիրը պոկեն Ռուսաստանից։ Ժամանակի ընթացքում հակառուսական դավադրության վերաբերյալ կասկածները դարձան համոզմունք, որ իրոք սա դրսի կենտրոնից ղեկավարվող նախագիծ է, որի օղակներ էին և 2008֊ի մարտի մեկը, Հայաստանի բոլոր հակառուսական ուժերը 2008֊ին ԼՏՊ֊ի հետ էին՝ Ժիրայի Սեֆիլյանից սկսած Ստյոպա Սաֆարյանով ավարտած, և 2016֊ի ՊՊԾ գնդի գրավումը, և 2018-ի հայկական հեղափոխությունը, որի շարժիչ ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավորությամբ հակառուսական ուժերն էին, հեղափոխության միակ առաջնորդ Փաշինյանն էլ տիպիկ ռուսաֆոբ, որի արտահայտությունն էր այն հայտարարությունները, թե իբր 2016֊ի ապրիլյան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, որի հիմքում եղել է «Հողեր` ԵԱՏՄ֊ի դիմաց» պայմանավորվածությունը(այս խոսքերը ռուսաֆոբիայի ախտորոշում են, որի հայկական տարբերակով տառապողները վստահ են, թե Ռուաստանում հատուկ զբաղված են հայերին թուրքերի և ադրբեջանցիների դեմ օգտագործելու ծրագրեր մշակելով։ Նրանք չեն ընկալում որ Ադրբեջանը իր գոյության նպատակն է դարձել Արցախը գրավելը, և Ռուսաստան լինի թե ոչ, պարբերաբար պատերազմով փորձելու է իր նպատակին հասնել։ Այս պացիենտը, թեև իշխանության գալուց հետո խաղում է բուժված, բայց նրա քայլերը մատնում են, որ հիվանդությունը թաքցնել հնարավոր չի։ Ի դեպ, հինվանդությունը փաստարկները չեն բուժում, փոխարենը կանաչ թղթի քանակը ռուսաֆոբիայի սրացումներ է առաջացնում)։

Հակառուսական դավադրության մի կարևոր փուլ հաջողությամբ ավարտվեց՝ ծրագրին խոչընդոտող իշխանությունները հեռացվեցին, տեղը բերեցին իրենց մարդկանց։ Մնում է ամրացնել այս հաջողությունը, և ահա, Սասնա ծռերը հայտարարում են թե թե թույլ չեն տա որ այս իշխանությանը տապալեն։ Ի՞նչ է նշանակում թույլ չենք տա, մանավանդ որ նրանք բացի զենքով շենք գրավելուց, ոչ մի բանով աչքի չեն ընկել։ Այսինքն զենք կհանեն։ Բալասանյանն էլ ասում է՝ հայրենիքը վտանգի տակ է, եթե իրականանա հակառուսական դավադրությունը, ապա Հայաստանը կբզկտվի, իսկ տակը ինչ որ բան որ մնա, նրա սուվերենությունը կախված կլինի միայն Ալիևի և Էրդողանի քմահաճույքից, եթե միջազգային հանրության աղմուկին բանի տեղ դնեն, թույլ կտան, որ Երևանն ու իր շրջակայքը որպես անկախ պետություն մնան, եթե ոչ, ապա կջնջեն Հայաստանը, իսկ մինչև 2050 թիվը միջազգային աղմուկը կմեղմանա։

Կասկածներ կա՞ն, թե ամերիկյան ծրագրերը ինչպես կարող են երկրներ բնաջնջել, խնդրեմ, եթե կասկածներ կան հարցրեք՝ Իրաքի, Սիրիայի, Լիբիայի զոհերի հարազատներին ու փախստականներին, ծոնթացեք թե ինչի են վերածվել Ուկրաինայի պատերազմական շրջանները։ Այդ երկրները դեռ պատրազմի մեջ չէին, բայց ամերիկյան քաղաքականությունը վրաներով անցնելով, աղետի ենթարկվեցին, բա ի՞նչ կլինի պատերազմական Հայաստանի հետ, որի անվտանգությունը կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Բալասանյանն ասում է՝ այլևս չի կարելի երկրորդ անգամ թույլ տալ որ Սասնա ծռերը ահաբեկչությամբ առաջ տանեն մեծ դավադրությունը, եթե մի անգամ էլ զենք բարձրացնեն, նրանց ոչնչացնելու են։

30 տարում Հայաստանը կարողացել է ստեղծել մի անվտանգության համակարգ, որի ներքո մարդիկ այնքան հանգիստ են զգում, որ հարցեր չեն տալիս, որ եթե այդ անվտանգության համակարգը ավերվի, ինչպե՞ս է պաշտպանվելու երկիրը։ Բայց պետք է հարցնել, քանի որ կարող է ավերվել։ Սիրիան կամ Լիբիան կամ Ուկրաինան շատ ավելի կայուն երկրներ էին, բայց երկու տարում դարձան դժոխք։

Բոլոր նրանք ովքեր Բալասանյանին հեգնում ու հայհոյում են, խնդրեմ, թող ասեն՝ թե հակառուսական դավադրության հաջողության դեպքում, ավելի կոնրեկտ եթե Սասնա ծռերի ծրագիրը իրականանա և ռուսական բազաները հանվեն Հայաստանից, կամ թեկուզ իշխանությունները այնպես թշնամանան Ռուաստանի հետ, որ զենքի մատակարարումը խափանվի, կամ գազը թանկանա, կամ հազար ու մի պրոբլեմ առաջնա, ինչպե՞ս են պատկերացնում երկրի անվտանգությունը, կոնկրետ՝ ինչպե՞ս են պատկերացնում իրենց հարազատների, ընտնիքների, ընկերների կյանքի պաշտպանությունը։ Եթե այս հարցերի պատասխանը չունեն, եթե իրապաշտական այլընտրանք չեն առաջրկում, ու չեն էլ կարող առաջրկել, քանի որ առայժմ չկա, ուրեմն, իրենք էլ մեծ դավադրության մաս են կազմում՝ գիտակցված, կամ ոչ, կարևոր չի»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}