Ռուսաստանում առաջարկել են տուգանել ծխող երեխաների ծնողներին
Ծխող երեխաների ծնողներին հնարավոր է սկսեն պատասխանատվության ենթարկել: Այս մասին վկայում է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած հանցագործության կանխարգելման վերաբերյալ ՌԴ կառավարության հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որը ստորագրվել է ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի կողմից: Այս մասին գրում է Ria-ն։
Այնտեղ ասվում է, որ «Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պատասխանատվությունը անչափահասների կողմից ծխախոտի սպառման համար» նախագիծը պետք է մտցվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծում:
«Ռոսպոտրեբնադզորը» պետք է պատրաստի համապատասխան փաստաթուղթը և մինչև հոկտեմբերի 23-ը ներկայացնի արդարադատության նախարարությանը:
Նշվում է, որ նորմը կարող է ամրագրվել Վարչական իրավախախտումների օրենսգրքի նոր խմբագրությամբ, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ