ՄԱԿ-ը հայտնվել է ֆինանսական ճգնաժամի մեջ՝ ԱՄՆ-ի կողմից անդամավճարի չվճարման պատճառով
ՄԱԿ-ը բախվել է «կանխիկ դրամի լուրջ պակասի» հետ և, հնարավոր է, չկարողանա շարունակել իրականացնել իր աշխատանքները, քանի որ որոշ անդամ պետություններ չեն վճարում իրենց վճարները: ՄԱԿ-ում այժմ կա առկա է 230մլն դոլարի դեֆիցիտ։ Այս մասին գրում է euronews-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը նախազգուշացրել է, որ կազմակերպությունը կանգնած է գրեթե մեկ տասնամյակում ամենավատ ֆինանսական ճգնաժամի առջև և հնարավոր է չկարողանա վճարել աշխատակազմի և մատակարարների վճարները։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից ԱՄՆ-ը չի փոխանցել իր վճարը, որը կազմում է ՄԱԿ-ի 5.4մլրդ բյուջեի 22 տոկոսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ դժգոհում է այն գումարից, որը ԱՄՆ-ն է հատկացնում ՄԱԿ-ի բյուջեին. ԱՄՆ-ը վճարում է գործառնական բյուջեի շուրջ 22% -ը, իսկ խաղաղապահ բյուջեի 28%-ը:
ՄԱԿ-ի խոսնակն ասել է, որ 193 պետություններից 129-ն այժմ վճարել են իրենց տարեկան վճարները, իսկ մյուսները պետք է վճարեն «անհապաղ և ամբողջությամբ»:
«Սա միակ միջոցն է, որպեսզի կանխվի դեֆոլտը, որը կարող է խափանել գործունեությունն ամբողջ աշխարհում», - ասել է մամուլի քարտուղարը:
Թրամփը անդրադարձել է խնդրին ու թվիթերում գրել.«Այնպես արեք, որ բոլորը անդամ երկրները վճարեն, այլ ոչ թե միայն ԱՄՆ-ը»։
So make all Member Countries pay, not just the United States! https://t.co/IVbE4MqBVl
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 9, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին