Սպասել հաջորդ շաբաթվա սկզբին
Բրյուսելում «Բրեքսիթի» նոր հետձգման մասին որոշում կկայացվի հաջորդ շաբաթվա սկզբին: Եվրանյուզի հաղորդմամբ, «Բրեքսիթի» հարցով Եվրամիության հատուկ բանագնաց Միշել Բարնյեն ասել է, որ ԵՄ 27 անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ երկու ժամ տևած քննարկումներին, որն արդեն երրորդն է այս շաբաթ, չեն կարողացել համաձայնության գալ «Բբրեքսիթի» հետաձգման ամսաթվի հարցում:
ԵՄ դեսպանները ուզում են ուշադրություն հրավիրել բրիտանական խորհրդարանի քվեարկության արդյունքների վրա դեկտեմբերի 12-ին ընդհանուր ընտրություններ անցնակցելու հնարավորության վերաբերյալ:
Այդ ֆոնին Բրիտանիայի վարչապես Բորիս Ջոնսոնը կրկին հայտարարել է, որ երկիրը կարող է և պետք է լքի ԵՄ կազմը հոկտեմբերի 31-ին: Եթե ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը չսատարի արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը, ապա, ըստ Ջոնսոնի, կառավարությունը չի մասնակցելու խորհրդարանում անիմաստ «բրեքզիթոլոգիային»:
Հարակից հրապարակումներ`
- Ջոնսոնը դիմում է Բրիտանիայի խորհրդարանին՝ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար
- Բորիս Ջոնսոնի Բրեքսիթի հաղթանակն ու պարտությունը
- Բորիս Ջոնսոնը սպառնում է «ջնջել» Բրեքսիթի օրինագիծն ու նոր ընտրություններ անցկացնել
- Հազարավոր մարդիկ են հավաքվել Լոնդոնի կենտրոնում
- Բրիտանիայի թագուհու գահական ելույթի գլխավոր թեման կլինի Brexit-ը
- Բրիտանիայի խորհրդարանը կրկին մերժեց արտահերթ ընտրությունների Ջոնսոնի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան