«Փաստ». «ՔՊ»-ում հասկացել են՝ առանց «իզմ»-երի կուսակցություն չի կարող լինել. Գաղափարախոսությունն են հստակեցնում
«Փաստ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ «իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսության հստակեցման հետ կապված, քանի որ հասկացել են՝ առանց «իզմ»-երի կուսակցություն չի կարող լինել։
Թերթը պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ այս հարցի հետ կապված լուրջ անհանգստացած է և փորձում է հնարավոր միջոցներ ներդնել՝ հստակ գաղափարական ուղղություն սահմանելու համար, բայց այնպես, որ շատ չտարբերվի նախնական դիրքորշումից, թե «իզմ»-եր պետք չեն։
Մեր աղբյուրների պնդմամբ, այս հարցի վերաբերյալ մոտ վեց ամիս է՝ աշխատանքային խումբ է կցված, որն իր աշխատանքների մասին պարբերաբար զեկուցում է Փաշինյանին։ Թերթի տեղեկություններով, կուսակցության գաղափարական դոկտրինի առկայությունը իշխանություններին առաջին հերթին պետք է, որպեսզի եվրոպական ընտանիք ներգրավվելու գործընթաց սկսեն։
Մասնավորաբար, եվրոպացի պատգամավորները քանիցս ակնարկել են ԵԽԽՎ-ում իշխանական պատվիրակներին, որ Եվրոպայի հետ աշխատելիս կարևոր է կուսակցական ներգրավվածությունը։ Փաշինյանը նպատակ ունի եվրոպական կառույցների հետ աշխատանքները խորացնել կուսակցական ձևաչափով, որպեսզի հետագայում նաև Եվրոպայից աջակցություն ստանա։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, գաղափարական պլատֆորմը նախատեսվում է ստեղծել ազգային լիբերալիզմի մոտիվներով, իսկ թե կոնկրետ ինչ գաղափարական հիմք կունենա ՔՊԿ-ն, պարզ կդառնա առաջիկա ամիսների ընթացքում:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր