Ընդդիմադիր Ֆերնանդեսը հաղթել է Արգենտինայում կայացած նախագահական ընտրություններում
Ձախակենտրոն ընդդիմության առաջնորդ Ալբերտո Ֆերնանդեսը հաղթել է Արգենտինայում կայացած նախագահական ընտրություններում՝ ըստ քվեաթերթիկների 73%-ի մշակման արդյունքներով: Այս մասին տեղեկանում ենք Guardian-ից։
Ըստ նախնական արդյունքների, Ալբերտո Ֆերնանդեսը ստացել է քվեների 47,30%-ը, իսկ գործող նախագահ Մաուրիսիո Մակրին՝ 41,30%:
Արգենտինայի քաղաքացիները նախօրեին քվեարկեցին խորհրդարանական և նախագահական ընտրություններում:
Ալբերտո Ֆերնանդեսի հաղթանակով Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները կդառնա երկրի փոխնախագահ: Կիրշներն Արգենտինայի նախագահն էր 2007-2015թթ․-ներին, որը երկրի ամենապոպուլյար նախագահներից մեկն էր։