ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:35 29/10/2019 Հայաստան

«168 Ժամ». Ինչո՞ւ Արա Բաբլոյանին չկալանավորեցին

«168 Ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) և ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Այս հոդվածը նախատեսում է  խիստ պատիժ՝ 10-15 տարի ազատազրկում, և սովորաբար նման խիստ մեղադրանքը ենթադրում է նաև խիստ խափանման միջոց՝ կալանավորում, ինչը, սակայն, Արա Բաբլոյանի դեպքում երեկ չկիրառվեց:

Արա Բաբլոյանն այս «մեղադրանքով» շարունակելու է գտնվել ազատության մեջ, քանի որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությունը։  Փաստաբան Միհրան Պողոսյանը, օրինակ, այս որոշման մասին իր բացատրություններն ունի: Ըստ նրա՝ եթե անձին այս հոդվածով փորձեին կալանավորել, ստիպված էին լինելու դատարանում ապացուցել հանցագործության հիմնավոր կասկածի առկայությունը՝ սկսած նրանից, որ իբր իշխանության յուրացման դեպք է եղել, վերջացրած նրանով, որ Ա. Բաբլոյանն առնչություն ունի հանցագործության հետ:

«Սակայն ակնհայտ է, որ մեղադրանքի այսչափ գեղարվեստական լինելու պարագայում, իր առջև ունենալով «հանցակից» լինելու հեռանկարը, նույնիսկ «ամենավԸնգԸստացող» դատարանը չէր հաստատելու՝ արձանագրելով մեղադրանքի սին լինելը։ Ու քանի որ մենք նախկինից տեղյակ ենք, թե ՀՔԾ-ի համար ինչքան կարևոր է «դատարանի կողմից հիմնավոր կասկածին չկպնելը» (հիմք՝ պետերի գաղտնազերծված խոսակցությունը), ուստի որոշում է կայացվել խափանման միջոցի հարցը դատարանի քննարկման առարկա չդարձնել՝ այդպիսով խուսափելով «դրան կպնելու« հավանականությունից…»:

Երեկ լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյանն ասել է, որ այս պահին շատ մանրամասներ չի կարող հնչեցնել, սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը.

«Կարող եմ ասել, որ բացառապես համաձայն չեմ այդ մեղադրանքի հետ և հայտարարել եմ, որ այն ապօրինի է: Ինչ որ արել եմ, արել եմ Սահմանադրությամբ և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել և ամեն ինչ եղել է ճիշտ այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»:

Մինչ այդ նա ասել էր. «Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը, և ամսի 2-ին այդ փաստաթուղթը եղել է իմ սեղանին: Հիմա արդեն, երբ որ ծանոթանում ենք փաստաթղթի հետ, տեսնում ենք, որ փաստաթուղթը ոչ միայն ամսի 1-ով ստորագրված, ամսի 1-ով և՛ կնիք կա Սահմանադրական դատարանի կանցելյարիայի, և՛ կնիք կա ամսի 2-ով Ազգային ժողովի: Բայց ամենակարևորը, որ աշխատակիցները, որոնք պատրաստել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք այդ դիմումի հիման վրա ես ստորագրել եմ, նրանք ասում են, որ մենք դա իրականացրել ենք ամսի 2-ին: Եվ այդ, ինչ որ ես հայտարարությամբ հանդես եմ եկել, այդ ամենը տեղադրված է Ազգային ժողովի կայքում հենց ամսի 2-ով»:

«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ևս նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքն իր պաշտպանյալը չի ընդունում: «Արա Բաբլոյանը որևէ կապ չունի ոչ իշխանության յուրացման, ոչ էլ պաշտոնեական կեղծիք կատարելու հետ: Նա փաստաթուղթ չի կեղծել, բռնությամբ կամ այլ խախտումով էլ չի տիրացել ո՛չ պետական իշխանության ճյուղերից որևէ մեկին, ո՛չ էլ Սահմանադրական դատարանի լիազորություններին: Նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- ասել է  պաշտպանը:

Հարցին, թե, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայությունը հանդես չեկավ կալանքի միջնորդությամբ, Արամ Վարդևանյանը պատասխանել է, որ իր պաշտպանյալի վարքագիծը պատշաճից շատ ավելի բարձր է եղել, և հավանաբար հենց այդ պատճառով էլ կալանքի միջնորդություն չի եղել:

«Արա Բաբլոյանը ցուցմունք տվել է, նախաքննական մարմնի հրավերով ներկայացել է, չի օգտվել լռելու իր իրավունքից: Այդ պարագայում ինչի՞ց ելնելով՝ կալանք տային»,- ասել է Արամ Վարդևանյանը:

«Ես այս պահին ունեմ մի նպատակ, որ ժողովուրդն ինչպես ինձ հարգել է, այնպես շարունակի ինձ հարգել, ես կմնամ այս երկրում, ոչ մի տեղ չեմ գնա, ես մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ ես արդար եմ և որևէ ապօրինություն չեմ արել»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ա. Բաբլոյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}