ԱՅԼՄԱՄՈՒԼ 20:18 04/11/2019 Հայաստան

Խաչատուր Սուքիասյանի ռեինկարնացիան. Голос Армении

golosarmenii-ն գրում է. «Շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը մեզ վերադարձնում է դեպի նախորդ դարի 90-ականներ կամ ինչպես ոմանք են ձևակերպում՝ Վանո Սիրադեղյանի ժամանակներ։ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆ, ինչպես հայտնի է, «մեր դեմ խաղ չկա»-ն էր, «բեսպրեդելը», մարդկանց ոստիկանության 6–րդ վարչությունում ահաբեկելը, քաղաքական սպանություններ կազմակերպելը, կառավարման դիլետանտիզմը և թայֆայականությունը։

Հիմա մենք արագ քայլերով գնում ենք դեպի հետ։ Դեպի 90-ականների Հայաստան։

ՕՐԵՐՍ Վանո Սիրադեղյանի հովանու ներքո ՀՀ առաջին օլիգարխ դարձած Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ–ՄԱԱԶԱ» ընկերությանը կառավարությունը հարկային արտոնություն տվեց։ Արտոնութունը վերաբերում է ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգելուն՝ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Նախատեսվում է այդ ներդրման արդյունքում ավելացնել մի ամբողջ ... 17 նոր աշխատատեղ 165 հազար դրամ միջին աշխատավարձով։

Սա արտոնության տրամադրման երևացող կողմն է։ Բայց կա նաև չերևացողը, որը անհամեմատ մեծ է երևացողից։

Սուքիասյանին արտոնության տրամադրումը կրկին ասոցիացիաներ է առաջացնում 90–ականների հետ, քանզի նա այն ժամանակ էլ էր թիվ մեկ արտոնյալը։ Ու եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի ֆինանսական ու քաղաքական հովանավորը Սուքիասյանի քենակալ Վանո Սիրադեղյանն էր, ապա 90-ականների բարքերին վերադառնալու պատկերն ամբողջական կդառնա։

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ 90-ականների գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Այն տնտեսական ու քաղաքական համակարգը, որ ձևավորվեց հետանկախական շրջանում, մարմնավորվում էր նաև Սուքիասյանով։ Նա Հայաստանում ձևավորվող քրեաօլիգարխիկ համակարգի պիոներն էր։

Ինչպես ձևավորվեց Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը և ով էր առաջին քրեաօլիգարխը

Հետանկախական Հայաստանում տեղի ունեցանբազմաթիվ տրանսֆորմացիաներ՝ իրավականից մինչև տնտեսական։ Ձևավորվում էին նոր բովանդակության տնտեսական ու սեփականատիրական հարաբերություններ։ Պլանայինից անցում էր կատարվում շուկայական տնտեսության, ինչը ենթադրում էր մասնավոր սեփականության դոմինանտությամբ խառը տիպի սեփականության ձևեր։

ՍԿՍՎԵՑ ԿԱՊԻՏԱԼԻ նախնական կուտակման ու պետական սեփականության վերաբաշխման ցավոտ գործընթաց, որն օբյեկտիվորեն չէր կարող առանց խնդիրների տեղի ունենալ։ Օբյեկտիվ գործոններին զուգահեռ մեզանում արձանագրվեցին նաև սուբյեկտիվ գործոններ։

Հողի սեփականաշնորհումն արագ տեղի ունեցավ, սակայն խոշոր արտադրական ձեռնարկությունների, փոքր ու միջին օբյեկտների սեփականաշնորհման գործընթացն ուշացավ։ Պատճառները տարբեր էին, բայց դրանցից գլխավորը քաղաքականն էր։

«Ղարաբաղ» կոմիտեից ՀՀՇ-ի վերածված իշխող ուժն ու դրա պարագլուխները կարծում էին, որ եթե շատ արագ տեղի ունենա սեփականաշնորհումը, ապա բիզնես դաշտը հիմնականում կհայտնվի կոմունիստական շրջանի տնօրենների, սովետական «ցեխավիկների» ու մյուս փողատերերի ձեռքում, ինչը կնշանակեր, որ հետագայում այդ կապիտալը կարող էր քաղաքական տեսք ստանալ ու իշխանության հայտ ներկայացնել։

ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԸ մտավախություն ունեին, որ իրենք կարող են արագ սեփականաշնորհմամբ զրկվել իշխանությունից։ Այսինքն՝ կարող էր տեղի ունենալ այն, ինչը եղավ մերձբալթյան պետություններում, Վարշավյան պայմանագրի նախկին անդամ երկրներում՝ Արևելյան Եվրոպայում։ Այդ երկրներում առաջին ալիքի հեղափոխականներն իրենց տեղը զիջեցին փորձառուներին ու դրանից շահեցին իրենց երկրները։

ՀՀՇ-ն որոշեց, որ գլխավորն իրենց իշխանության խնդիրն է, այլ ոչ թե տնտեսության վիճակի փոփոխությունը։ ՀՀՇ-ն ուշացրեց շուկայական ինստիտուտների ձևավորումը, ինչը պատճառ դարձավ ծայրահեղ աղքատացման ու բևեռացման։ Արտագաղթը հարյուր հազարներով էր տեղի ունենում։

«Եթե սեփականաշնորհման արդյունքում սեփականությունը մեր ձեռքում չի հայտնվելու, ապա ավելի լավ է այն ուշացնել ու անել այնպես, որ հետագայում մենք սեփականության տեր դառնանք»։ Սա՛ էր այն հիմնական սկզբունքը, որի շրջանակներում լայնամասշտաբ սեփականաշնորհումը հետաձգվեց մինչև 1994–1995 թվականները։

Երբ ՀՀՇ-ական իշխանությունը իշխանական լծակներով և հանցավոր ճանապարհներով քաղաքական ու տնտեսական դաշտերից հեռացրել էր պոտենցիալ մրցակիցներին ու պարզ գանձագողության միջոցով սկզբնական գումար կուտակել, գործի դրվեց վաուչերային սեփականաշնորհումը, որը տարբեր փորձագետների, այդ թվում՝ միջազգային, գնահատմամբ աննախադեպ թալանի դրսևորում էր։ Տնտեսագետ Ստիգլիցը կարծում է, որ հետսովետական շրջանի թալանը պատմական նախադեպ չի ունեցել։

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ իշխանության և բիզնեսի սերտաճումը առարկայական տեսք ստացավ։ Սեփականատեր էին դառնում նրանք, ովքեր իշխանություն ունեին կամ գտնվում էին իշխանամերձ շրջանակներում։

Կային մի քանի կլաններ, որոնք սեփականաշնորհման գործընթացից հետո տնտեսության վրա լուրջ ազդեցություն ստացան։ Ամենաազդեցիկն ու դինամիկ աճողն այն օրերի ամենակարող սուպերնախարար Վանո Սիրադեղյանի կլանն էր։ Այդ կլանի ընդերքում էլ ծնվեց ՀՀ առաջին քրեաօլիգարխը՝ Խաչատուր Սուքիասյանը։

90–ականների կեսերին Հայաստանում ձևավորվեց նոմենկլատուրային կապիտալիզմ, որի կարկառուն դեմքը դարձավ Սուքիասյանը։ Սափրագլուխների առաջին խմբաքանակի ներմուծումը նա է իրականացրել, տնտեսական արտոնությունների առաջին փաթեթները նա է ստացել, անմրցակից բիզնեսի առաջին մոդելները նրանով են փորձարկվել։

Եվ այսպես, Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգը ձևավորվել է 1994-ից հետո՝ սեփականաշնորհման գործընթացի, ինչպես նաև բիզնեսի և իշխանության սերտաճման արդյունքում։ Այդ համակարգի արդյունք է Խաչատուր Սուքիասյան օլիգարխը։ Այդ համակարգն իր իրավական ձևակերպումը ստացավ 1995-ին կեղծիքներով ընդունված Սահմանադրության միջոցով։

Խաչատուր Սուքիասյանի ռեինկարնացիան

Խաչատուր Սուքիասյանի աստղը խամրեց 1998-ի իշխանափոխությունից հետո, երբ հեռացվեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանը։ Նրան, սակայն, կուլակաթափ չարեցին։

ԱՎԵԼԻՆ՝ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ բիզնեսը զարգացնելու հնարավորություն ստացավ ու ինտեգրվեց նոր իշխանությունների հետ։ Այդ ինտեգրացիան ու սեփականության վերաբաշխում չիրականացնելու քաղաքականությունն էր պատճառը, որ Սուքիասյանին պատկանող ընկերությունները պետպատվեր էին ստանում։ Նրա սեփականություն հանդիսացող «Հայէկոնոմբանկը» սպասարկում էր պետական հիմնարկներին մատուցվող ծառայությունները։

Սուքիասյանը 1998-ից մինչև 2008-ը չուներ այն արտոնություններն ու մենաշնորհային կարգավիճակը, ինչը կար Վանո Սիրադեղյանի Ներքին գործերի նախարար եղած ժամանակ, բայց մտնում էր խոշոր բիզնեսմենների խմբի մեջ ու որոշակի խաղի կանոնների շրջանակներում զարգանում էր։ Դա,սակայն, չէր բավարարում երբեմնի թիվ մեկ օլիգարխին և նա շանս տեսավ իր կարգավիճակին վերադառնալու երբ 2008-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց Լևոն Տեր–Պետրոսյանը։

2008-ի չստացված հեղափոխությունը և փողոցային խժդժությունները հենց Սուքիասյանն էր հովանավորում։ Հենց տապալվեց մարտի 1-ը, նա փախավ Հայաստանից ու միայն գործարքի արդյունքում հայտնվեց Հայաստանում՝ խուսափելով ազատազրկումից։ Սուքիասյանին ներեցին ու կրկին կուլակաթափ չարեցին։

Սուքիասյանի՝ թիվ մեկ օլիգարխը դառնալու հավակնությունները կրկին գլուխ բարձրացրեցին 2018-ին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից հետո։ Նա հիմա ցանկանում է մտնել բոլոր ոլորտները՝ օգտվելով Նիկոլ Փաշինյանի հովանավորությունից։

Կան տեղեկություններ, որ Սուքիասյանի բիզնես-հետաքրքրությունները հիմա տարածվում են ծխախոտի ոլորտից մինչև հեղուկ վառելիքի ոլորտ, առևտրային կենտրոններից մինչև մենաշնորհային ներմուծումներ։ Դիմում են ամեն մի քայլի ու չեն խուսափում կրիմինալ ու ապօրինի մեթոդներից։

Վերջերս մամուլում նույնիսկ լուրեր հայտնվեցին այն մասին, որ ոմն ծաղկավաճառի, որին կապում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, ոստիկանությունում ծեծել են, որպեսզի նա ցուցմունք տա Վանեցյանի դեմ, համ էլ իր ծաղկի բիզնեսը տեղափոխի Սուքիասյանին պատկանող տարածք։ Լուրը հաստատվել է և հիմա ծեծվողները բողոքում են։ Այ սա արդեն 90-ականների ոճ է և այդ շրջանի գաղափարական ներկայացուցիչներ են ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ թիվ մեկ օլիգարխի կարգավիճակի վերականգնմանը ձգտող Խաչատուր Սուքիասյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:40
Մի խումբ կենդանի հա ասում ա «հանձնվեք, հանձնվեք, որ մենք պադավատներ ու թիկնապահներ ունենանք. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}