Արցախի նախագահը բարձր է գնահատել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի աշխատանքը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Բրյուսել քաղաքում այցելել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ, հանդիպել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանի, գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի և աշխատակիցների հետ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, եվրոպական տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը և այլ ոլորտների առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի աշխատանքն՝ ուղղված Արցախի սատարմանը, և հույս հայտնել, որ կառույցը նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր