ԱՄՆ-ն Իրաքի իշխանություններին կոչ է անում անցկացնել արտահերթ ընտրություններ
Իրաքում բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են բռնություններով և անկարգություններով, դադարեցնելու համար պետք է իշխանություններն իրականացնեն բարեփոխումներ և արտահերթ ընտրություններ։ Այսպիսի կոչ են արել ԱՄՆ իշխանությունները։ Այս մասին գրում է Ռեգնում-ը։
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել Իրաքում ցուցարարների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների վրա հարձակումների վերաբերյալ: Նշվում է նաև ինտերնետ հասանելիության սահմանափակումները:
Միացյալ Նահանգները, ինչպես նաև Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը, կոչ են անում դադարեցնել բռնությունները բողոքողների դեմ և անցկացնել արտահերթ ընտրություններ, ինչպես խոստացել էր նախագահ Բարամ Սալեհը, ընդգծել է Սպիտակ տունը:
Նշենք, որ հոկտեմբերի սկզբից Իրաքում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի և կոռուպցիայի: Բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 260 մարդ, վիրավորվել են հազարավորները։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրվա ընթացքում Իրաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում սպանվել է 13 մարդ, վիրավորվել 35-ը
- Իրաքում Իրանի դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել
- Իրաքում վերսկսված ցույցերի ընթացքում առնվազն 42 մարդ է սպանվել