«Սպիտակ սաղավարտ»-ի հիմնադիր Ջեյմս Լե Մեզյուրեին Ստամբուլում գտել են մահացած
Ստամբուլում մահացած են գտել բրիտանական զինուժի նախկին զինվորական, սիրիական «Սպիտակ սաղավարտներ» հասարակական կազմակերպության հիմնադիր Ջեյմս Լե Մեզյուրեին: Լե Մեզյուրեի դին հայտնաբերվել է նրա տան մոտ, մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ բրիտանացու դին հայտնաբերվել է ոտքերի և գանգի կոտրվածքներով:
Ինչպես BBC- ին ասել է «Սպիտակ սաղավարտ»-ի կամավորներից մեկը, դին հայտնաբերվել է տեղական ժամանակով 04: 30-ին, Mayday Rescue Foundation գրասենյակի հարևանությամբ գտնվող փողոցում, որին մաս են կազմում Սպիտակ սաղավարտները: Նրան գտել է տեղի մզկիթի աշխատակիցը, որը ոստիկանություն է կանչել:
Փրկարար կամավորական խմբերը սիրիական ապստամբների կողմից վերահսկվող տարածքներում հայտնվել էին 2012 թվականին։
2012-2013 թվականներին նրանց ֆինանսապես, սարքավորմամբ, տեխնիկայով, դեղամիջոցներով և վերապատրաստմամբ աջակցել են եվրոպական կառավարությունները , Թուրքիան, Ճապոնիան, Միացյալ Նահանգներն և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, այդ թվում` Մեզյուրեի կողմից հիմնադրված Mayday Rescue-ը:
«Սպիտակ սաղավարտներ»-ը կազամակերպության ոչ պաշտոնական անունն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ