ԵՄ-ին անհանգստացնում է Ռուսաստանի՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Եվրամիությունը անհանգստացած է Պետդումայի կողմից Ռուսաստանում օտարերկրյա լրատվամիջոցների և օտարերկրյա գործակալների աշխատանքի մասին օրենքի ընդունմամբ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով «ՏԱՍՍ» գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ այս օրենքի ընդունումը քայլ է ընդդեմ անկախ մամուլի և տեղեկատվության ազատության:
Բացի այդ, օրենքը լրացուցիչ վարչական և ֆինանսական բեռ է Ռուսաստանում գործող արտասահմանյան լրատվամիջոցների և շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար:
Կոսյանչիչը նշել է նաև, որ այդպիսի օրենսդրական նախաձեռնությունը հակասում է մարդու իրավունքների ոլորտում Ռուսաստանի պարտավորություններին: