Ռումինիայի նախագահ է վերընտրվել Կլաուս Յոհանիսը
Ռումինիայի գործող նախագահ Կլաուս Յոհանիսը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Ըստ էքզիթ-փոլի հարցումների, նրա օգտին քվեարկել է ընտրողների երկու երրորդը: Նախօրեին կայացած ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 50 տոկոս:
Այսպիսով, Յոհանիսը վերընտրվել է երկրորդ հնգամյա ժամկետում: Այս մասին գրում է euronews-ը։
«Ռումինիան ընտրել է ժամանակակից երկիր՝ եվրոպական Ռումինիա, նորմալ Ռումինիա», - ասել է նախագահն իր կողմնակիցներին:
Քվեարկությունից առաջ նախագահը կոչ էր արել համաքաղաքացիներին՝ վերջ տալ սոցիալ-դեմոկրատների 30-ամյա գահակալությանը, որին Յոհանիսը մեղադրում է «Ռումինիան եվրոպական ճանապարհից դուրս մղելու» ձգտման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ