Մինսկում ընթանում են բողոքի ակցիաներ Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում բողոքի ակցիա է անցկացվում Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն։
Ըստ աղբյուրի, այսօր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկելու են երկու երկրների ինտեգրումը խորացնելու հարցերը:
Նշվում է, որ բողոքի ակցիան կազմակերպել են ազգայնական կազմակերպությունները, այդ թվում՝ «Սպիտակ լեգիոն»-ը և «Բելառուսական քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցությունը։ Ակցիայի մասնակիցները կենդանի շղթա են կազմել Անկախության պողոտայում, մի քանի հարյուր մարդ էլ հավաքվել է Հոկտեմբերյան հրապարակում:
Ցուցարարների ձեռքին բելառուսերենով ու ռուսերենով պաստառներ են՝ Ռուսաստանի հետ ինտեգրման խորացման դեմ կարգախոսերով։ Նրանք պահանջում են անկախության պահպանում, ինչպես նաև՝ Լուկաշենկոյի հրաժարականը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ