Զելենսկին երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան
Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին, ինչպես գրում է «segodnya» կայքը, հայտնել է Զելենսկու աշխատակազմը:
Դեկտեմբերի 16-17-ին այցի շրջանակներում նախատեսված են Զելենսկու բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ:
Բացի երկու երկրների ղեկավարների բանակցություններից, ակնկալվում է, որ կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր, որոնք ուղղված են առաջնահերթ ոլորտներում Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացմանը:
Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Ուկրաինա-Ադրբեջան գործարար համաժողովի աշխատանքներին: Բաքվում Վլադիմիր Զելենսկին հանդիպելու է նաև Ադրբեջանի ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ:
Նշվում է, որ Ադրբեջան վերջին անգամ այցելել էր Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 2017-ի մարտին։