Մերկելը գնում է Մոսկվա ոչ Սոլեյմանիի սպանության պատճառով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Մոսկվա որևէ կերպ կապված չէ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը հաստատել է, որ Մերկելի այցի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ 2019 թվականի դեկտեմբերի վերջին, այսինքն՝ Սոլեյմանիի դեմ հարձակումից առաջ: Նա նշել է, որ Մերկելի և Պուտինի բանակցությունների հիմնական թեման լինելու է իրավիճակն Ուկրաինայում և Լիբիայում: Բացի դրանից, երկու երկրների առաջնորդները կքննարկեն հակամարտությունը Իրաքում և ԱՄՆ-Իրան հարաբերությունները:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում վերջին հրաժեշտն են տալիս գեներալ Սոլեյմանին
- Գեներալ Սոլեյմանիի սպանության խորհրդանշական կողմը
- Blooomberg-ը պարզել է, Թրամփի՝ Սոլեյմանիին սպանելու հրամանի մանրամասները
- Իրանցիները սգում են, աշխարհն էլ արձագանքում է Սոլեյմանիի մահվանը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը