Պուտինը 9 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Դամասկոս
9 տարվա ընթացքում առաջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Դամասկոս, և հանդիպել նախագահ Բաշար Ասադին: Այս մասին գրում է euronews-ը։
Ինչպես ԶԼՄ-ներին հայտնել էր Պուտինի մամուլի խոսնակը, ՌԴ նախագահը օդանավակայանից գնացել է Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարական կետ, որտեղ էլ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Ըստ Դմիտրի Պեսկովի, «երկու պետությունների ղեկավարները լսել են Սիրիայի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ ռազմական զեկույցները: Այնուհետ տեղի է ունեցել երկկողմ բանակցություններ:
Ասադի հետ զրույցի ընթացքում Պուտինը նշել է, որ կարելի է վստահորեն ասել, որ շատ մեծ քայլեր են արվել Սիրիայի պետականության ու տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ։
Պեսկովը նաև ասել է, որ Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին այցի համար, ահաբեկչության դեմ պայքարում և Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման գործում ցուցաբերած օգնության համար, ինչպես նաև ջերմորեն շնորհավորել է նախագահին և ողջ ռուս ժողովրդին՝ Քրիստոսի ծննդյան տոնի կապակցությամբ:
Պուտինը շրջել է նաև Դամասկոսի փողոցներով, այցելել Օմայանների մզկիթ և Կույս Մարիամի ամենահին տաճար: Շրջելով քաղաքում՝ Պուտինը նշել է, որ կյանքը Դամասկոսում վերածնվել է:
Նշվում է, որ Դամասկոսից Պուտինը մեկնել է Ստամբուլ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան