ՀՀ ԱԳ նախարար․ Առաջնային կարևորագույն հարց է Ադրբեջանից մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելը
«Սա օրակարգային հարց է ու ես հույսով եմ, որ մենք կկարողանանք վերջնականացնել այն անհրաժեշտ ձևաչափերը, որոնք հնարավորություն կտան նման մարդասիրական քայլի»,-այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ԼՂ-ում անազատության մեջ գտնվող ադրբեջանցիների և Ադրբեջանում գերեվարված հայ պատանդների հարազատների փոխայցելությունների մասին հարցին։
Նախարարը նշեց, որ սա, բացի մարդասիրական քայլից, այն նաև իր դերն ունի փոխվստահության միջոցների համատեքստում։
Միևնույն ժամանակ նախարան ասաց, որ կա մեծ զգայունություն այս հարցի հետ կապված ու հավելեց, որ այս իրավիճակում ներգրավված է մեկը, որը ոճրագործության անմիջական կատարող է, մյուս կողմից մեզ համար շատ զգայուն ու ցավալի պահ է, որ մենք հայրենակիցները հայտնվել են այդ իրավիճակում։
Նախարարը նշեց, որ լուծումներ գտնելը բավական բարդ է, ու ընդգծեց, որ առաջնային կարևորագույն հարց է մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ