Իրինա Շեյքը առաջին անգամ խոսել է Բրեդլի Կուպերից բաժանման մասին
Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքն առաջին անգամ մեկնաբանել է ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերից բաժանման մասին:Այս մասին գրում է vogue-ը։
«Երկու հրաշալի մարդիկ պարտադիր չէ, որ լավ զույգ լինեն: Ես կարծում եմ, որ մենք շատ հաջողակ ենք, որ ապրեցինք այն, ինչ եղավ մեր մեջ», - ասել է Շեյքը:
Նա խոսել է նաև դստերը՝ Լիային, դաստիարակելու դժվարությունների մասին:
«Դժվար է հավասարակշռություն գտնել մայր լինելու և աշխատող կին լինելու միջև», - ասել է Շեյքը:
Մոդելը հրաժարվել է պատասխանել նոր սիրեցյալի մասին հարցին:
«Ես որոշեցի, որ իմ անձնական կյանքը պետք է լինի հասարակության աչքից հեռու: Այն կոչվում է անձնական, քանի որ դա վերաբերում է միայն ձեզ և ձեր ընտանիքին: Եվ ես գոհ եմ դրանից», - ասել է նա:
Հիշեցնենք,որ Շեյքը և Կուպերը սկսեցին հանդիպել 2015 թվականին։ Զույգը բաժանման մասին հայտնի դարձավ 2019 թվականի սկզբին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ