ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:37 30/01/2020 Հայաստան

«168 Ժամ». Երկրում տեղի է ունենում ամեն ինչի ու բոլորի հետևողական արժեզրկում

«168 Ժամ» թերթը գրում է. « Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապանյան մամուլի ասուլիսն ու դրան սրընթաց հետևած իրադարձությունները՝ սկսած գրիչի պատմությունից՝ մինչև ոստիկանության կողմից ուժի անհիմն գործադրման դրսևորումները, վկայում են Հայաստանում առկա կարևորագույն դեֆիցիտի մասին: Խոսքը վերաբերում է համարժեքության դեֆիցիտին: Լայն իմաստով՝ դա այն երևույթի արտահայտությունն է, երբ ոչ ոք և ոչինչ չի համապատասխանում նրան, ինչին կոչված է: Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի վարչապետը կարողանում է իրեն այնպիսի շռայլություններ թույլ տալ, ինչպես, օրինակ՝ 20-30 րոպե զուգարանների խնդրի մասին խոսակցությունը կամ խանութում վաճառվող թթվասերի տարայի գույնի մասին քննարկումը:

Նույն այդ երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս այնպիսի անլրջություն, ինչպես, օրինակ՝ վարունգի կամ բողկի արտահանման ցուցանիշների հրապարակումն է՝ որպես կառավարության ձեռքբերում: Նույնիսկ չենք խոսում այն մասին, որ տարածաշրջանային, արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերներ, տնտեսական խնդիրներ ունեցող երկրի ղեկավարը պարզապես չի կարող, անթույլատրելի է, որ սոցիալական ցանցում՝ Ֆեյսբուքում, անընդհատ գրառումներ կատարի, «լայվ» մտնի, փաբերում երեկոներ անցկացնի, քոմենթներ կարդա…

Ահա այդ նույն երկրի վարչապետն Ազգային անվտանգության ծառայությանը սատանաների հետ համագործակցողներին հայտնաբերելու հանձնարարական տալուց հետո իրեն թույլ է տալիս ոստիկանությանը հրահանգել կրկես կազմակերպել Երևանի կենտրոնում, հետո էլ իշխանական քարոզիչներին հրահանգում է քննարկումներ ծավալել այն մասին, որ դա արել է ոստիկանությունը՝ ինքնագլուխ, ի հեճուկս վարչապետի:

Երկրում տեղի է ունենում ամեն ինչի ու բոլորի հետևողական արժեզրկում: Արժեզրկվում են Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական կառավարման մնացած համակարգերը: Արժեզրկվում է պետությունն ընդհանուր առմամբ ու ամբողջության մեջ, որովհետև այն, ինչ պետության հետ անում է նրա ղեկավարը, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել:

Այսպիսով՝ մենք ապրում ենք տոտալ անհամարժեքության ու տոտալ արժեզրկման իրականությունում: Ամեն օր անհամարժեքության ցայտուն դրսևորումներ են արձանագրվում Ագզային ժողովում, կառավարության անհամարժեքության շքահանդեսին ականատես ենք լինում կառավարության ամենշաբաթյա նիստերում կամ վարչապետի գրեթե ամենօրյա լայվերում, խոսքի ու պատասխանատվության անհամարժեքությունը հորդում է ամեն պահի՝ մամուլում, սոցիալական ցանցերում, շարքային ու բարձրաշխարհիկ զրույցներում… Այս պայմաններում ամեն օրվա հետ ավելի սուր է դառնում գլխավոր հարցը՝ իսկ որքանո՞վ է գործող իշխանությունը համարժեք մեր հասարակությանը: Ֆորմալ առումով՝ առավել քան համարժեք է, այսինքն՝ լեգիտիմ՝ ստացել է ընտրողների ձայների ճնշող մեծամասնությունը:

Բայց դա եղել է ավելի քան մեկ տարի առաջ, եղել է բոլորովին այլ պայմաններում, բոլորովին այլ՝ հետհեղափոխական իրականության մեջ: Իսկ այսօր արդեն ամեն օր սրվող այդ հարցի պատասխանը չափազանց կարևոր է՝ համարժե՞ք է արդյոք գործող իշխանությունը՝ իր այս անհամարժեքությամբ, մեր հասարակությանը:

Գուցե և համարժեք է: Բայց եթե դա այդպես է, նշանակում է՝ մեր խնդիրներն ավելի խորքային են ու չեն սահմանափակվում պետության հեղինակազրկմամբ ու արժեզրկմամբ: Ու եթե դա այդպես է, նշանակում է՝ մենք գործ ունենք ոչ միայն պետության վախճանի, այլ նաև հասարակության ախտավորման սպառնալիքի հետ: Արժե մտածել այս մասին: Լայվերից ու «Կարգին հաղորդման» սքեթչերից ազատ ժամանակ, բնականաբար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:41
Mehr. Նախագահ Ռաիսիի ուղղաթիռը չի կործանվել, նա մեքենայով հասել է Թավրիզ
Իրանական Mehr-ի թղթակցի ռեպորտաժում ասվում է, որ մի քանի րոպե առաջ նախագահին տեղափոխող ուղղաթիռը Արևելյան Ադրբեջանի հյուսիսային շրջանում...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել, եղանակային պայմանները թույլ չեն տալիս փրկարարներին հասնել դեպքի վայր
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սա հույս է ներշնչում, որ վերջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}