Դանիել Իոաննիսյանն իր հին ընկեր Արսեն Թորոսյանին մեղադրում է հովանավորչության մեջ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեղադրում է հովանավորչության մեջ այն բանի համար, որ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի մրցույթում հաղթել է իր ընկեր Վիլեն Գաբրիելյանը, ով առավել հայտնի է որպես Նավակ Ճոճող, և ոչ թե իր մորաքույրը՝ Իրինա Ղազարյանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ընտրվեց իմ ընկեր Վիլեն Գաբրիելյանը, որը, ինչքան գիտեմ, ունի մի քանի տարվա դեղագործական փորձ հեռավոր գյուղում, երբեք չի զբաղվել դեղագործական քաղաքականությամբ, չունի գիտական աստիճան:
Նույն տեղի համար մրցում էր մորաքույրս՝ Իրինա Ղազարյանը, ով՝
. 1992-ին մասնակցել է այդ կենտրոնի հիմնադրմանը և 4 տարի եղել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի տեղակալը,
.Հիմնել և 18 տարի ղեկավարել է Առողջապահության ազգային ինստիտուտի Դեղագործության ամբիոնը,
. Հեղինակել է 22 զեկույց 11 միջազգային գիտաժողովում և 130 տպագրված գիտական աշխատանք,
. Դեղագործական գիտությունների թեկնածու է (Ռուսաստան),
. Դեղագործական ծառայությունների և դեղերի հսկողության մագիստրոսի կոչում է ստացել Բրադֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա),
. Առողջապահական քաղաքականության և մենեջմենթի մագիստրոսի կոչում է ստացել Հարավային Մեյնի համալսարանում (ԱՄՆ),
. Եղել է ԱՄՆ կառավարության «Ֆուլբրայթ» կրթաթոշակի դափնեկիր,
. 2 անգամ եղել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ժամանակավոր փորձագետ,
. Դասավանդում է Հերացու անվան Բժշկական համալսարանում և եղել է երկու թեկնածուական թեզերի գիտական ղեկավար,
. Թրեյնինգներն ու տարբեր երկրներում ոլորտի կարգավորման փորձի փոխանակումները հաշվել չի լինի, իսկ բարեխղճությունը երբեք որևէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվել:
Թե Իրինա Ղազարյանը, թե Վիլեն Գաբրիելյանը հաղթահարեցին հանձնաժողովի փուլը, բայց իմ մեկ այլ հին ընկեր Արսեն Թորոսյանի ընտրությունը կանգնեց ՔՊ վարչության անդամի վրա՝ ի հեճուկս պրոֆեսիոնալիզմի ու փորձի ակնհայտ տարբերության»։
Հույս ունեմ, որ նախարար Թորոսյանը հանրությանը (ինձ չէ, ես գիտեմ) կբացատրի, թե ինչո՞վ է պայմանավորված իր այս որոշումը և արդյո՞ք դա իր սուվերեն որոշումն է:
Հ.Գ. Ճիշտն ասած, քանի որ Ղազարյան Իրինան մորաքույրս է, մտածում էի չգրեմ: Բայց որ չգրեի, դա էլ կլիներ կոռուպցիայի քողարկում, ինչին ես պատրաստ չեմ: Կներեք, մեղավոր չեմ, որ մորաքույրս է»։
Վիլեն Գաբրիլեյանն էլ նշանակվելուց հետո դիմել է ֆեյսբուքյան իր ընկերներին, մասնավորապես նշել. «Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց որոնք ինձ հոգեպես աջակցել և երկրպագել են, բայց ավելի շատ շնորհակալ եմ այն մարդկանց որոնք ինձ պրինցիպ են քցել, մեկ ա ինձանից սկզբունքային չեք: Այսքանը:
Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, սաղ այլ ավելի լավ ա լինելու ✌
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը