Շոտլանդիայի խորհրդարանը քվեարկել է անկախության նոր հանրաքվե անցկացնելու օգտին
Շոտլանդիայի խորհրդարանը նախօրեին քվեարկեց Շոտլանդիայի անկախության հարցով նոր հանրաքվե անցկացնելու օգտին։ Ինչպես գրում է euronews-ը, այս քայլը նպատակ ունի մեծացնել քաղաքական ճնշումը Մեծ Բրիտանիայի կառավարության վրա, որ լքում է Եվրամիությունը:
Էդինբուրգում գործող օրենսդիրները 64 կողմ և 54 դեմ ձայներով պահանջում են հանրաքվե անցկացնել, «որպեսզի Շոտլանդիայի ժողովուրդը որոշի, արդյոք իրենք ցանկանում են, որ այն դառնա անկախ երկիր»:
Քվեարկությունը, սակայն, անմիջական ազդեցություն չունի, քանի որ հանրաքվեն չի կարող տեղի ունենալ առանց Բրիտանիայի կառավարության համաձայնության։ Վարչապետ Բորիս Ջոնսոնն այս ամիս մերժեց Շոտլանդիայի կառավարության խնդրանքը՝ անցկացնել ևս մեկ անկախության հանրաքվե:
Ջոնսոնը պնդում է, որ 2014 թ.-ի հանրաքվեն շոտլանդացիները մերժեցին անկախությունը, որը մեկ սերունդի տված քվեարկություն էր ու այն պետք է պահպանվի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը