Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ։
Վլադիմիր Վարդանյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։
ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ընտրվել է ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ:
Մարուքյանի թեկնածությունը ներկայացվել էր ԵԽԽՎ Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ից 31-ը Ստրասբուրգում անցկացվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը