Պապն ու տատը բանտարկվել են՝ ջեռոցում թոռնիկին այրելու համար
Խակասիայի Գերագույն դատարանը դատապարտել է 47-ամյա պապին և 42-ամյա տատին, որոնք իրենց 11-ամսական թոռանը այրել են ջեռոցում։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով ria.ru-ին։
Պարզվել է, որ մեկ տարի առաջ Հարոյե գյուղում հարբած պապը թոռնիկին հրել է վառվող վառարանը: Մինչ այդ տատիկը, որը նույնպես հարբած էր, փորձել է խեղդել երեխային:
Հայտնի է դարձել, որ նրանք կատարել են այս հանցագործությունը թոռնուհու նկատմամբ անձնական թշնամանքի պատճառով, որի պատճառը, իբր, երեխայի անընդհատ լացն է:
Դատարանը տատին ազատազրկել է 9, իսկ պապին՝ 15 տարվա ազատազրկման։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը