Իրավունք 18:00 04/02/2020 Հայաստան

Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱԺ-ին՝ առանց ՍԴ եզրակացության իրականացնել սահմանադրական փոփոխություններ. հանձնաժողովի անդամ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածու,  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, ով այս օրերին ԱՄՆ-ում է, Panorama.am-ի հետ զրույցում միանշանակ պնդեց, գործող  Սահմանադրությունը թույլ չի տալիս Ազգային ժողովին առանց Սահմանադրական դատարանի դրական եզրակացության իրականացնել սահմանադրական փոփոխություններ։

«Բոլոր դեպքերում պատասխանը հստակ է` ոչ»,-ասաց նա։

Այլ հարցերի նա չպատասխանեց, ասաց՝ հարցազրույցներ չի տալիս։

Հանձնաժողովում ընդգրկված մեկ այլ անդամ Արսեն Թավադյանն էլ ձեռնպահ է մնում լրագրողների հարցերին պատասխանել այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվել հանձնաժողովը։

Ամեն դեպքում Panorama.am-ը նրան հարց ուղղեց՝  որպես իրավաբան-գիտնականի, արդյո՞ք 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը թույլ է տալիս Ազգային ժողովին առանց Սահմանադրական դատարանի դրական եզրակացության իրականացնել սահմանադրական փոփոխություններ։

«Նայեք Սահմանադրության 168 հոդվածը»,-պատասխանեց Թավադյանը։

Սահմանադրության 168 հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի լիազորությունները։  Հոդվածի 2-րդ կետը ասում է. «Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝
2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»։
Այսինքն, ԱԺ-ն չի կարող։

Հաջորդող հարցին՝ այդ դեպքում արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծն առերևույթ կերպով չի հակասում գործող սահմանադրական կարգավորումներին, Թավադյանը չպատասխանեց։

«Ինձ մի քանի լրագրողներ զանգել են, ես նույն բանն եմ ասում, սպասում եմ՝ մինչև հանձնաժողովը ձևավորվի, նոր կարողանամ կարծիք հայտնել։ Հենց հանձնաժողովը ձևավորվի, ես կխոսեմ, դա ավելի գրագետ կլինի»,-ասաց նա։

Հարցին, ի՞նչ է փոխվելու հանձնաժողովի ձևավորումից հետո, նա արձագանքեց. «Դեհ, ըտենց»։
Կաշկանդվա՞ծ է իրավաբանը որևէ բանով,  ի պատասխան Թավադյանն ասաց, «Կաշկանդում չկա»։

Հանձնաժողովում ընդգրկված մեկ այլ անդամ՝  Անահիտ Մանասյանն էլ Panorama.am-ի  հարցը լսելուց հետո ասաց.

«Դրանք շատ խորը ու մասնագիտական բազմակողմանի  վերլուծություն ենթադրող հարցադրումներ են։ Որպեսզի ոչ ձեր պրոֆեսիոնալիզմի, ոչ էլ իմ մասնագիտական էթիկայի խնդիրներ լինեն, նախ հասկանանք, թե այս փոփոխությունների ճակատագիրն ինչ է լինելու։ Օրենսդրական այդ փոփոխությունները կարող են բոլորովին այլ տարբերակով  ընդունվել, քանի որ ընթացքում հնարավոր է  առաջարկություններ ու փոփոխություններ լինեն, այդ ժամանակ կարող ենք հարցազրույց անել դրա վերաբերյալ։ Հավատացեք, ես ինձ չեմ հարգի  պրոֆեսիոնալ էթիկայի տեսակետից, եթե երկու բառով ինչ որ բաներ ասեմ»։

Մանասյանը նախագծին ծանոթ է լսելու մակարդակով։

«Ընդհանուր գծերով լսել եմ, ինչի մասին է խոսքը։ Ընդհանուր առմամբ,  ծանոթացել եմ։ Իմ խղճի առաջ, իմ մասնագիտության առաջ չեմ զգա պատշաճ վիճակում, եթե երկու բառով ինչ-որ վերլուծություններ անեմ»,-նշեց նա։

Ի դեպ, նա չցանկացավ նաև  ավելի ծավալուն վերլուծություն ներկայացնել հարցի վերաբերյալ։

Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Տիգրան Մարկոսյանը երկու օր շարունակ չպատասխանեց հեռախոսազանգերին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}