![](https://panorama.am/news_images/745/2233432_1/dan.thumb.jpg)
Դանիայում Իրանի 3 քաղաքացու են ձերբակալել՝ լրտեսության կասկածանքով
Դանիայի հետախուզական ծառայությունը երկուշաբթի ձերբակալել է Իրանի 3 քաղաքացու, որոնք ընդգրկված են «Ահվազի ազատագրման արաբական շարժման» խմբում (ASMLA): Այս մասին գրում է Region Monitor-ը։
Նշվում է, որ Իրանի քաղաքացիներին ձերբակալել են Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսություն անելու կասկածանքով:
Բացի այդ, Իրանի ևս մեկ քաղաքացու հեռակա կարգով մեղադրանքներ է առաջադրվել լրտեսության և սպանության փորձի մեջ: Դանիական հատուկ ծառայությունների տվյալներով՝ 2018 թվականի սեպտեմբերին վերջինս ահաբեկչություն էր ծրագրում՝ երկուշաբթի ձերբակալված ASMLA-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին վերացնելու նպատակով:
«Սա շատ բարդ գործ է: Իրանը և Սաուդյան Արաբիան իրենց հակամարտությունը տեղափոխել են դանիական հողի վրա: Դա անթույլատրելի է»,- հայտարարել է Դանիայի հետախուզական ծառայության ղեկավար Ֆինն Բորխ Անդերսենը:
Հիշեցնենք, որ «Ահվազի ազատագրման արաբական շարժումը» պայքարում է Իրանի հարավարևմտյան մասում գտնվող, նավթով հարուստ Խուզեսթան շրջանի անկախության համար: Մինչ 1925 թվականը տարածքը կոչվել է ալ-Ահվազ: Այնտեղ հիմնականում արաբներ են բնակվում: Իրանի իշխանությունները շարժումն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել:
Լրահոս
Տեսանյութեր
![Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ամբողջությամբ ապօրինի եղանակով. Արսեն Բաբայան](https://panorama.am/video_images/17/49520_1/391891e1_4702_497c_b299_a1ae9a7e7a6b.thumb.jpg)
Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ամբողջությամբ ապօրինի եղանակով. Արսեն Բաբայան
![Նարեկ Սամսոնյան. Ես այստեղ անաչառության հարց չեմ տեսնում](https://panorama.am/video_images/17/49552_1/f66718e62cc75d_66718e62cc79d.jpg)
![«Իմնեմնիմիի գործով» հանրային մեղադրողը բացարկ հայտնեց դատավորին](https://panorama.am/video_images/17/49534_1/f66718762199ce_6671876219a0e.jpg)
![Քննչական մարմինը քաղաքական պատվեր է կատարել. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/49522_1/f667153f665eee_667153f665f2e.jpg)
![Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49501_1/f667011c804748_667011c804788.jpg)