ԵԽ-ն ուղենիշներ է սահմանում՝ ընտրություններում հաղթողները պահպանեն ժողովրդավարական պրակտիկան
Եվրոպայի խծորհրդի Նախարարների կոմիտեն այսօր համաձայնեցրել է ստուգաթերթը (checklist), որի նպատակն է ապահովել, որ ընտրություններում հաղթողները պահպանեն ժողովրդավարական պրակտիկան: Այս մասին տեղեկանում ենք ԵԽ կայքից։
Ստուգաթերթը, որը կազմվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից, կառավարություններին ուղենիշեր է տալիս, թե ինչպես պահպանել ժողովրդավարության զսպումներն ու հակակշիռները՝ անկախ նրանից, թե այդ երկրում ինչպիսի համակարգ է օգտագործվում:
Այն հետևում է Վենետիկի հանձնաժողովի նախազգուշացմանը, որի մասին բարձրաձայնել էր ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իր 2016 թվականի զեկույցում, որ որոշ կառավարություններ, ընտրություններում իշխանություն ձեռք բերելու միջոցով, փորձում են քանդել ժողովրդավարական երաշխիքները՝ օրենքների միջոցով, առանց իրական քաղաքական քննարկումների, և ազատում են անկախ դատավորներին և պաշտոնատար անձանց՝ իրենց նշանակումները կատարելու համար:
Ստուգաթերթը շեշտում է, որ ժողովրդավարությունն ավելին է, քան «հաղթողը վերցնում է ամեն ինչ», և, ինչպես կառավարող մեծամասնությունը, այնպես էլ խորհրդարանական ընդդիմությունը պարտավոր են պահպանել արդյունավետ ժողովրդավարական պրակտիկան: