Սինանյանը լսել է ջավախահայությանը հուզող հարցերը
Այժմ հայաստանյան համալսարաններում հայագիտական ֆակուլտետներում սփյուռքից անվճար հիմունքներով ուսանելու հնարավորություն տրվում է 70 ուսանողի, սակայն այս թիվը բավականին քիչ է: Ախալքալաքում հայության հետ հանդիպման ժամանակ ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով սփյուռքահայ ուսանողների համար հայաստանյան համալսարաններում հայագիտական ուղղություններով անվճար տեղերի ավելացման հարցին:
Նա ներկայացրել է նաև գրասենյակի ծրագրերը, գործունեության ուղղությունները, համոզմունք հայտնել, որ վիրահայության հետ կապը լինելու է մշտական և ավելի է սերտանալու:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ հանդիպումից բացի՝ Գլխավոր հանձնակատարն այցելել է նաև «Jnews» լրատվական կայքի խմբագրություն, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նստավայր, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, «Ջավախքի աջակցություն» հիմնադրամ:
Այնուհետ Զարեհ Սինանյանն ուղևորվել է Նինոծմինդա և հանդիպել տեղի հայության հետ, ամփոփել Վրաստան այցի արդյունքները: Հանդիպման մասնակիցները հնչեցլ են իրենց հուզող հարցերը, որոնք դարձյալ առնչվել են կրթական, մշակութային թեմաներին, երկքաղաքացիությանը և այլն: