ԵՄ 8 երկրների նախազգուշացում է տրվել փողերի լվացման պատճառով
Եվրոպական միության հանձնաժողովը հայտնել է, որ իրավական նախազգուշացումներ է ուղարկել անդամ 8 պետությունների` փողերի լվացման դեմ պայքարի հարցում գործողությունների ձգձգման պատճառով։
Այդ երկրներն են Կիպրոսը, Հունգարիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան և Իսպանիան։
Ինչպես գրում է euobserver-ը, 2 տարի առաջ ընդունվել էր փողերի լվացման դեմ պայքարի նոր կանոններ, որոնք, սակայն, չեն իրականացվել։
«Ֆորմալ ծանուցումն» ընթացակարգի առաջին քայլն է, որը կարող է հանգեցնել տուգանքների, եթե ԵՄ կանոնները արագորեն չիրականացվեն ազգային օրենսդրությունների մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը