![](https://panorama.am/news_images/747/2240869_1/rara.thumb.jpg)
Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Փաստաբանների նկատմամբ ճնշումները» թեմայով քննարկման ընթացքում նշեց, որ առաջարկել են օրենսդրական փաթեթներ , որտեղ ներառված է նաև պատասխանատվություն ՝ փաստաբանին վիրավորելու համար:
«Առաջարկում ենք փաստաբանին իր գործունեության ընթացքում վիրավորելը քրեականացնել: Բացատրելով, որ դա ոչ թե փաստաբանի պատիվը , արժանապատվությունը պահելու խնդիր է հետապնդում, այլ փաստաբանի վստահորդին պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու : Եթե փաստաբանի վրա հայհոյանքը կամ վիրավորանքը սառեցնող ազդեցություն գործեց, ապա ի վերջո դրանից տուժելու է վստահորդը»,- պարզաբանեց նա:
Զոհրաբյանը նաև նշեց, որ նախագիծն այդպես էլ մնացել է թղթի վրա, թեև փաստաբանական խորհրդն այն հաստատել է:
Մեկ այլ նախագիծ ևս ներկայացվել է, որը վերաբերում է առհասարակ համացանցում հայհոյանքի քրեականացմանը:
«Ցավոք հասարակության մի խմբի համար, դա դարձել է որպես գործիք: Եթե շենքի բակում հայհոյողին տեսնողն է միայն բացասական աղդեցությունը զգում, ապա համացանցում սերունդները կարող են մտնել,կարդալ և նույն բացասական աղդեցությունը ունենալ»,-ասաց Զոհրաբյանը՝ շարունակելով, որ այս նախագիծը ևս մնացել է թղթի վրա գրված:
Փաստաբանների պալատի նախագահը նաև անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների վրա ազդելու փաստաբանների գործիքներին: Այս համատեքստում տեղեկացրեց , որ հունվարի 23-ին ստեղծել են աշխատանքային խումբ, որը վերհանելու է 2018 թվականի հունվարի 1-ից առ այսօր տեղի ունեցած բոլոր միջադեպերը և փորձելու են դրա արդյունքում ստեղծել մի մեծ զեկույց կամ տեղեկանք, որը կներկայացվի միջազգային կառույցներին:
Փաստաբանները, նրա խոսքով, չունեն նաև բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը:
«Եվ եթե փաստաբանի նկատմամբ ճնշում է լինում, ապա մյուս փաստաբաններն են փորձում աջակցել, թիկունքին կանգնել: Նման դեպքեր եղել են »,- ասաց Զոհրաբյանը՝ միաժամանակ չբացառելով, որ եթե փաստաբանների վերհանած խնդիրներին ուշադրություն չդարձվի, ապա պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)