Առողջություն 09:00 27/02/2020 Հայաստան

Դիմակներ, դպրոց, փողոց, ախտահանիչներ, վիրուսներ, կորոնավիրուս՝ ինչ անել

Հանրապետությունում, մանավանդ՝ դպրոցներում ու մանկապարտեզներում սուր շնչառական հիվանդությունները թեև, կարծես թե, անկում են ապրում, այնուամենայնիվ հասարակությունը շարունակում է տագնապել՝ այս անգամ օր օրի ավելի մեծ տարածքներ ընդգրկող կորոնավիրուսի պատճառով։

Ընդ որում՝ հենց սեզոնային շնչառականներն են մեղավոր, որ մարդիկ վստահություն չունեն կորոնավիրուսին դիմագրավելու պահով։ Մտածում են՝ եթե սեզոնայինի դեմը չկարողացան առնել, և երեխանները արդեն «երկրորդ շրջանն» են հիվանդանում, ապա ինչ կլինի, եթե կորոնավիրուսը ներթափանցի երկիր։

Մասնագետների խորհուրդների բացակայությունը ստիպում է քաղաքացիներին ինքնուրույն միջոցներ ձեռնարկել։ Արդյունքում՝ դեղատներում բժշկական դիմակների դեֆիցիտ է։ Գուցե և՝ ոչ քաղաքացիների ձեռներեցության պատճառով...

Սահմանակից Իրանում կորոնավիրուսը արդեն պտտվում է, Վրաստանում ևս մեկ հաստատված դեպք կա, իսկ Հայաստանում դեռ չկա ոչ սոցիալական գովազդ, ոչ ասենք ծանուցող ու զգուշացնող պաստառներ, ոչ էլ իհարկե՝ այն կորցրած վստահությունը, որ երկրի առողջապահությունը ունի վարակներին կանխարգելող կամ դիմագրավող մտածված քաղաքականություն։

Նկատել եք երևի՝ բացը փորձում են լրացնել լրատվամիջոցները, գտնելով, խոսեցնելով ու տարածելով նյութեր, թե՝ ինչ անել վիրուսային վարակի դեպքում։

Թեև՝ ինչպես պետք է կորոնավիրուսը տարբերակել սովորական գրիպից և ինչ պետք է անել վիրուսից խուսափելու համար, մասնագետները միանշանակ պատասխան չեն տալիս։

Պատճառներից մեկն այն է, որ կորոնավիրուսն իր ախտանիշներով նման է սովորական գրիպին, և հասկանալու համար՝ արդյոք մարդը վարակված է կորոնավիրուսով, պետք է անցնել դիագնոստիկ հետազոտություն։
Այնուամենայնիվ, մասնագետները պնդում են՝ ցանկացած օդակաթիլային տարբերակով փոխանցվող վիրուսից խուսափելու համար պետք է պահպանել որոշակի կանոններ։

Համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը նշեց, որ վիրուսի դեպքում պետք է հիվանդին մեկուսացնել։

«Դա տարրական գիտելիք է, որ պետք է քաղաքացին իմանա։ Ինչո՞ւ պարզ չէ, որ հիվանդ երեխային չպետք է ուղարկել դպրոց, որպեսզի նա վիրուսը չտարածի։ Նրան պետք է առանձին սենյակում պահեն, վիտամիններով հարուստ սնունդ տրամադրեն, որպեսզի օրգանիզմը դիմակայի վիրուսին։ Բացի այդ, պետք է օրվա մեջ մի քանի անգամ օդափոխեն սենյակը, փոշին մաքրել օրը մի քանի անգամ։ Հիվանդն էլ պետք է հոսող ջրով անընդհատ լվանա ձեռքերը։  Սրանք ամենապարզ գործողություններն են, որ պետք է գրիպով վարակված մարդն անի»,- նշեց Դավիդյանցը։

Իսկ ինչ պետք է անել, եթե չկա հոսող ջրով լվացվելու և ձեռքերը ախտահանելու տարբերակ։

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի փոխտնօրեն Էդուարդ Զարդարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկալի է ձեռքի տակ ունենալ ախտահանիչներ, և օրվա մեջ մի քանի անգամ այդ նյութերով սրբել ձեռքերը։

«Առաջնահերթ է, որ վարակված քաղաքացին հասարակական վայրեր դուրս գալուց բժշկական դիմակ կրի, որպեսզի դիմացինին չվարակի։ Բացի այդ, պետք է անընդհատ լվանա ձեռքերը, իսկ եթե չկա հոսող ջուր, օրինակ հասարակական տրանսպորտից իջնելիս, ապա պետք է ախտահանիչներով մաքրի ձեռքերը։ Դա կուլտուրայի նշան է, մարդիկ պետք է իմանան։ Շատ ավելի ցանկալի է, որ հիվանդը տանը մնա, դպրոցահասակ երեխան էլ պետք է տանը բուժվի, նոր գնա դպրոց»,- ասաց Զարդարյանը։

Panorama.am-ը հետաքրքրվեց, թե բժշկական դիմակների դեֆիցիտի պայմաններում  ինչ այլընտրանքային տարբերակ կարելի է կիրառել։

Էդուարդ Զարդարյանը նշեց, որ տան պայմաններում ևս հնարավոր է բժշկական դիմակ ստանալ, միայն պետք է թանզիվը 4 տակ ծալել և կարել։ Բժիշկը շեշտեց, այս տարբերակով ստացված դիմակը պետք է առավելագույնը 2 ժամ օգտագործել.

«Բայց ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ հիվանդ մարդիկ պետք է աշխատեն տանը մնալ և չվարակել դիմացինին։ Իսկ տանից դուրս գալու դեպքում էլ պարտադիր պետք է բժշկական դիմակ կրեն»։

Դպրոցներում և մանկապարտեզներում ևս երեխաները պետք է դասամիջոցից դասամիջոց լվանան ձեռքերը, մասնագետները նշում են, որ խիստ կարևոր է դասասենյակների օդափոխումն ու մարքությունը։

Նշված պահանջը թերևս շատ քիչ դպրոցներում է հնարավոր բավարարել, քանի որ, ծնողները ահազանգում են, որ դպրոցներում ոչ օճառ կա, ոչ էլ ձեռքերը չորացնելու համար նախատեսված անձեռոցիկ։ Առողջապահության նախարարությունից ասում են, որ իրենք դպրոցներին տրամադրում են կոնկրետ նորմեր, որոնց կատարման վերահսկողությունը քաղաքապետարանինն ու մարզպետարաններինն է։ Վերջիննրես էլ միայն ահազանգերի դեպքում են այցելում դպրոցներ՝ տեսնելու՝ արդյոք պայմաններ կան հիգենայի նվազագույն կանոններին հետևելու համար։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և  կանխարգելման կենտրոնից մեզ հետ զրույցում ասացին, որ  կորոնավիրուսներով և սուր շնչառական հիվանդություններով չվարակվելու համար առաջնային է  հետևել ձեռքերի, ինչպես նաև հազալու և փռշտալու հիգիենայի պահպանման կանոններին։ Հազալիս կամ փռշտալիս անհրաժեշտ է փակել բերանը և քիթը արմունկով կամ անձեռոցիկով. անձեռոցիկն օգտագործելուց հետո անմիջապես գցել աղբամանը։ Չվարակվելու համար, խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել կենդանիների հետ չպաշտպանված շփումից՝ օգտագործելով անհատական պաշտպանիչ միջոցներ, իսկ շփման դեպքում՝ մանրակրկիտ լվանալ ձեռքերը, ինչպես նաև լիարժեք եփել միսը նախքան մատուցելը։

Մասնագետները խորհուրդ են տալիս նաև անպայման շատ հեղուկ օգտագործել, որպեսզի օրգանիզմը մաքրվի թունավոր նյութերից։

Ըստ մեր զրուցակից բժիշկների, օդում առկա փոշին ավելի է մեծացնում սեզոնային վիրուսներով վարակվելու ռիսկերը, քանի որ շատ վիրուսներ փոշոտ պայմաններում ավելի երկար են գոյատևում։

Իսկ ի՞նչ է արվում քաղաքի օդը փոշուց մաքրելու համար։

Հարցին՝ արդյոք քաղաքապետարանը որևէ պայքար մղում է օդում առկա փոշու դեմ, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ իրենք իրականացնում են կանաչապատում և շինարարության ընթացքում նորմերի պահպանման վերահսկողություն.

«Այս երկու տարբերակով ենք մենք օդում առկա փոշու դեմ պայքարում։ Կոնկրետ քաղաքապետարանի գործառույթները սրանք են»,- ասաց Կարապետյանը։

Մեր ճշտող հարցին՝ չկա՞ արդյոք այլ տարբերակ օդը փոշուց մաքրելու համար, Կարապետյանը արձագանքեց՝ նեղ մասնագիտական հարց է, գուցե և կա, սակայն քաղաքապետարանը վերոնշյալ երկու տարբերակով է օդի աղտոտման դեմ պայքարում։

Իսկ քամու բարձրացրած փոշու դեմ թերևս ոչ ոք չի պայքարում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}