«Թվիթերի» աշխատակիցները տնից կաշխատեն
«Թվիթերը» հորդորում է իր աշխատակիցներին անցնել տնից աշխատելու ռեժիմին, որպեսզի նվազեցվի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը։ Այս մասին հաղորդվում է ընկերության բլոգում։
Ընկերության Հոնկոնգի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի աշխատակիցներն արդեն անցել են տնից աշխատելու ռեժիմին։ Նշվում է, որ ընկերության այլ երկրների աշխատակիցները կարող են աշխատել գրասենյակից։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը՝ Covid-2019-ն է:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն պայքարում է տնտեսության վրա կորոնավիրուսի ունեցած ազդեցության դեմ
- COVID-19. Ֆրանսիան հաստատում է կորոնավիրուսից 3-րդ մահը, ԵՄ-ն բարձրացնում է ռիսկի մակարդակը
- Կորոնավիրուսով պայմանավորված Ryanair-ը կրճատում է թռիչքները
- Ներկայացվել են կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված աշխատանքների ընթացքը