Ձայնագրման ակադեմիայի առաջին կին նախագահին հեռացրել են աշխատանքից
Ձայնագրության արվեստի և գիտության ազգային ակադեմիայի առաջին կին նախագահը պաշտոնապես ազատվել է աշխատանքից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Երկու քննությունը հաստատել է, որ Դեբորա Դուգանը վիրավորել և հետապնդել է իր ենթականերին: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է The Guardian-ը:
Ակադեմիայում վստահեցրել են, որ քննությունն անկախ է եղել: Փորձագետնները հարցաքննել են տեղի ունեցած դեպքերի 37 վկաների, նաև ուսումնասիրել են փաստաթղթեր և կոնֆլիկտի մասնակիցների նամակագրությունը:
Ձայնագրության արվեստի և գիտության ազգային ակադեմիանամեն տարի ԱՄՆ-ում կազմակերպում է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը: