Առաջին կորոնավիրուսով վարակի դեպքն է հայտնաբերվել Ջիբրալթարում
Առաջին COVID-19 կորոնավիրուսով վարակի դեպքն է հայտնաբերվել Ջիբրալթարում: Այս մասին տեղեկացնում ria.ru-ն, հղում անելով տեղական հեռուստաընկերությանը:
Բրիտանական առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդը իր ընկերոջ հետ վերադարձել է հյուսիսային Իտալիայից: Նրանք եկել են տրանսֆերով՝ կանգ առնելով իսպանական Մալագայի օդանավակայանում: Այժմ երկու ճամփորդներն էլ ինքնակամ գտնվում են կարանտինի շրջանում: Հիվանդը արագ վերականգնվում է, իսկ նրա ուղեկցի մոտ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել:
Իսկ ահա The Telegraph-ն էլ տեղեկացնում է, որ այսօր աշխարհում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է սեզոնային դառնալ և վերադառնալ ամեն ձմեռ: Այս մասին կարծիք են հայտնել մասնագետները՝ նշելով, որ հիվանդների մոտ 20 տոկոսը, որոնց մոտ հաստատվել է COVID-19 կորոնավիրուսը, բախվում է բարդությունների հետ, իսկ մահացության ցուցանիշը գրեթե 2 տոկոս է:
Մասնագետներին հայտնի է կորոնավիրուսի 7 նշան, որոնք մարդկանց մոտ գրիպի նման ախտանիշներ են առաջացնում: Սակայն կարող է մի քանի տարի անցնել նախքան COVID-19 կորոնավիրուսը սովորական ռեսպիրատոր ինֆեկցիա կդառնա: Ինչ վերաբերում է հիվանդացության վիճակագրությանը, ապա, հավանաբար, ինֆեկցիայի երկրորդ ալիքը կբարձրանա հաջորդ ձմռանը, եւ կվարակվեն նրանք, ովքեր այս ձմռանը չեն վարակվել:
Մասնագետների խոսքով՝ վարակից խուսափելու համար խորհուրդ է տրվում հրաժարվել համբույրներից, գրկախառնություններից, մշտապես լվանալ ձեռքերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան