Պուտինը մարտի 10-ին հանդիպում կունենա Նազարբաևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի, մարտի 10-ին, աշխատանքային հանդիպում կանցկացնի Նիժնի Նովգորոդի շրջանի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ, ինչպես նաև կընդունի Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Աշխատանքային շաբաթը սկսվում է: Նախագահն աշխատում է Կրեմլում: Նա այսօր ունի տարբեր հանդիպումներ: Հասարակության կողմից նա հանդիպելու է Նիժնի Նովգորոդի շրջանի նահանգապետ Նիկիտինի հետ», - ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա տեղեկացրել է նաև, որ հանդիպում կլինի նաև Պուտինի և Նուրսուլթան Նազարբաևի միջև:
«Երեկոյան Պուտինին կայցելի նաև Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևը»,-ասել է Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան