4000 տեղ կլինիկաներում՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար
Վրաստանի կառավարության շենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն ներկայացրել է վարչապետի հետ համաձայնեցված ծրագիրը՝ կապված երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ:
aliq.ge-ի հաղորդմամբ, Ցերցվաձեի խոսքով, առաջին փուլում 5 կլինիկայի հետ համաձայնություն կա, որոնք կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մարտի 15-ից կտրամադրեն 451 տեղ: Այս կլինիկաներից 4-ը պետական են:
«Եթե մինչ այս պահը միայն Ինֆեկցիոն հիվանդանոցն էր ընդունում պացիենտներին, արդեն որոշվել է, որ հիվանդներին կընդունեն հետևյալ 5 կլինիկաները՝ այդ թվում նաև ինֆեկցիոն հիվանդանոցը: Ամբողջությամբ կարանտինային գոտու կվերածվեն 8-րդ հիվանդանոցը, համալսարանական հիվանդանոցը, ինչպես նաև հանրապետական և Գորիի հիվանդանոցները»,- ասել է Ցերցվաձեն:
Որոշումն արդեն համաձայնեցված է Վրաստանի վարչապետի հետ, վաղվանից 440 տեղ պատրաստ կլինի կարանտինում գտնվող հիվանդներին ընդունելու համար:
Սրա հետ մեկտեղ, հարկ եղած դեպքում 3600 տեղ կազատեն նաև մասնավոր հիվանդանոցները, ինչպիսիք են՝ «Էվեքսը», «Ավերսին» և այլն: Ցերցվաձեի խոսքով՝ նախնական համաձայնություն արդեն իսկ կա, այս պահին քննարկվում են մանրամասները:
Հիշեցնենք, այս պահի դրությամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 30 դեպք, որից 2-ը Իրանից են եկել, մեկը՝ Իսպանիայից, իսկ 12-ը ճանապարհորդում էր Իտալիայում, 10-ը՝ կոնտակտ է ունեցել Իտալիայից ժամանած 12 վարակակիրների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում փողը կարանտինի մեջ կպահեն կորոնավիրուսի պատճառով
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է
- Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
- «Նորքի» ինֆեկցիոնը կսպասարկի միայն կորոնավիրուսով հաստատված հիվանդներին
- Վրաստանի պետական գերատեսչությունների մի մասն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի
- Պատրա՞ստ են մարզային բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարին
- Առայժմ միայն՝ «Նորք» ինֆեկցիոն
- Վրաստանում կարգելվեն բազմամարդ հարսանիքներն ու հոգեհանգստյան արարողությունները
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
- Վրաստանում ՀՀ դեսպանության հորդորը
- Վրաստանի կրթական հաստատություններում արձակուրդը կտևի մինչև ապրիլի 1-ը, հետաձգվել է նաև զորակոչը
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդները
- Չինաստանը կորոնավիրուսի արագ ստուգման թեստեր կնվիրի Վրաստանին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ