Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի
Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 18-ի, հայտնում է Daily Sabah թերթը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունին:
Ria.ru-ի փոխանցմամբ, ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտնել էին կորոնավիրուսով վարկման 6 դեպքի մասին։ Վարակվածներից 4-ը շփման մեջ են եղել մարդու հետ, ով ժամանել էր Եվրոպայից և դարձել առաջին Թուրքիայում հայտնաբերված COVID-19 հիվանդը։ Հիվանդներից մյուսն էլ վարակվել էր դեպի Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացության ժամանակ:
«Մեր կառավարությունը շարունակում է լուրջ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ցավոք սրտի, Թուրքիայում այսօր վարակների թիվը հասել է 18-ի», - ասել է Ալթունը:
Հրապարակման համաձայն, կորոնավիրուսային վարակի հայտնաբերված 18 դեպքերից՝ յոթը կապված է դեպի եվրոպական երկրներ ուղևորությունների, ևս երեքը՝ Միացյալ Նահանգների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ