Կորոնավիրուս. Պուերտո Ռիկոյոմ պարետային ժամ է հայտարարվել
Պուերտո Ռիկոյի կառավարությունը, կապված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ, պարետային ժամ է հայտարարել, որը կտևի առնվազն երկու շաբաթ, փոխանցում է ria.ru-ն։
Միացյալ Նահանգներից կախված կղզում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 5 դեպք, ևս 17 քաղաքացի ստուգվում է: Պարետային ժամ կլինի 21.00-ից մինչև 05.00-ը ընկած հատվածում, մարտի 15-ից 30-ը:
«Բոլոր քաղաքացիները պետք է մնան տներում և այդպիսով նպաստեն վիրուսի տարածման դեմ պայքարին: Դա բոլորի պատասխանատվությունն է», - ասել է Պուերտո Ռիկոյի նահանգապետ Վանդա Վազգեսը:
Պարետային ժամերին փողոցներում հայտնվելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ սննդամթերքի, դեղորայքի և հիմնական անհրաժեշտության ապրանքների ձեռքբերում, բժշկական հաստատություններ այցելություններ, պետական հաստատություններում կամ մասնավոր ընկերություններում աշխատանք իրականացնել, որոնց գործունեությունը կապված է քաղաքացիների խնամքի հետ։
Բացի այդ, կղզում հանրային միջոցառումները սահմանափակված են։ Բաց են սննդի խանութները, մեծածախ խանութները, դեղատները, սուպերմարկետները, բենզալցակայանները և բանկային ծառայությունները: Կփակվեն կինոթատրոնները, համերգների և սպորտային սրահները, խաղատներն ու ժամանցի մյուս վայրերը:
Հարակից հրապարակումներ`
- Մեքսիկայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը
- Պուտինը ստեղծեց Պետական խորհրդի աշխատանքային խումբ ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- Վրաստանում կորոնավիրուսի վարակի 33 դեպքը հաստատվել է
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ