17:20 26/03/2020 Հայաստան

Արդյունագործական որսի հետևանքով վտանգվել է Սևանա լճում խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրությունը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Սևանա լճից խեցգետնի արդյունագործական որսի և արտահանման ոլորտում իրականացված հաշվեքննության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության հետ կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով 2017-2018թթ. 4 ՍՊԸ Սևանա լճում իրականացրել է խեցգետնի արդյունագործական 104տ ընդհանուր քաշով որս: Մինչդեռ նույն ժամանակահատվածում hանրապետությունից յոթ իրավաբանական անձինք, ներառյալ վերջիններս, արտահանել են շուրջ 357տ ընդհանուր քաշով վայրի խեցգետին: Այսինքն 253 տոննա խեցգետնի որսը կատարվել է առանց պայմանագրի:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016թ.-ին «Բնական կենդանական պաշարների օգտագործման» պայմանագրեր կնքած թվով 4 ընկերություններ դիմել են Նախարարություն, որպեսզի ստանան դեռևս 2015թ.-ին որսված և չարտահանված կենդանի խեցգետինը 2017թ.-ի ընթացքում արտահանելու համաձայնություն:

Այդ շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կատարել է ուսումնասիրություն, ըստ որի այդ 4 ՍՊԸ-ներում առկա է  2015թ. որսված ու չիրացված ընդհանուր 325տ. խեցգետին: Մինչդեռ տվյալներ են ստացվել, որ ուսումնասիրության համար նշված ժամանակահատվածում տեսչության աշխատակիցները Գեղարքունիքի մարզ չեն գործուղվել, նշված կազմակերպություններում խեցգետնի առկա իրական պաշարների ուսումնասիրություններ չեն իրականացվել:

ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի կողմից Հաշվեքննիչ պալատին տրված փորձագիտական եզրակացությամբ պարզվել է նաև, որ նման քանակի կենդանի խեցգետնի երկարատև պահպանման համար, ի թիվս այլ պարտադիր գործոնների, ՍՊԸ-ներին անհրաժեշտ են ոչ բետոնապատ այնպիսի մեծությունների ջրավազաններ, որոնք նրանք չունեն: Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. ընկերությունների կողմից խեցգետնի արտահանման ծավալներն արդեն իսկ գերազանցել են նրանց տրված որսի թույլտվությունները:

Այսինքն, ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք 2016թ. նոյեմբերին ներկայացրել են խեցգետնի իրականում գոյություն չունեցող ծավալների մասին կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Արդյունքում իրավաբանական անձինք 2017-2018թթ. իրականացրել են 253տ անհայտ ծագման աղբյուրից ձեռք բերված վայրի խեցգետնի արտահանում, որի արդյունքում ենթադրաբար պետական բյուջե չի մուտքագրվել 253մլն դրամի բնօգտագործման վճար:

ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի  կատարած գնահատման համաձայն՝ խեցգետնի արդյունագործական ընդհանուր կենսազանգվածը 2014-2016թթ կազմել է ընդհանուր 8530տ., որից օգտագործման ենթակա պաշարը (թույլատրելի որսաչափը)՝ 1900տ: Մինչդեռ անտեսելով որպես հիմք հանդսացող ՊՈԱԿ-ի հետազոտությունները՝ 2014-2016թ.-ին որսի թույլտվություն է տրվել ընդհանուր 5474տ. կամ շուրջ 3 անգամ ավել խեցգետնի որսի համար:

Արդյունքում վտանգվել է խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրության պրոցեսը և այն ապահովելու համար անհրաժեշտ չափաքանակների պաշարները, ինչի հետևանքով 2017-2018թթ. արդյունագործական որսի թույլտվության բնեղեն քանակը կտրուկ նվազել է՝ 2017թ. կազմելով 42տ, 2018թ.՝ 3տ, որը 2015թ. համեմատ պակաս է շուրջ 900 անգամ, ինչով առաջացրել են ծանր հետևանքներ:

Հաշվեքննության շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կենսապաշարներ օգտագործող ընկերություններից մեկը 2017թ. առաջին եռամսյակում բնապահպանական պետական տեսչություն է ներկայացրել 17,95տ խեցգետնի պաշարների օգտագործման հաշվետվություն, այն դեպքում, երբ նրա ստացված որսի թույլտվությունը կազմել է 12 տոննա:

Այսինքն՝ օգտագործվել է ստացված թույլտվությունից 5,95տ-ով ավելի պաշար: Մինչդեռ տեսչական մարմնի պատասխանատու պաշտոնատար անձինք, օժտված լինելով կենդանական աշխարհի օբյեկտների արդյունագործական նպատակներով օգտագործման պահանջների պահպանման և վերահսկողության լիազորությամբ, կենսապաշարների ապօրինի օգտագործման առկա փաստը չեն արձանագրել և պատասխանատվության միջոցներ չեն կիրառել, որի արդյունքում բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառվել է շուրջ 6մլն ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ՀՀ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարավել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:09
Ձյուն, մառախուղ՝ Աղվանի-Գորիս ավտոճանապարհին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:36
Վարուժան Գեղամյան. Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական հարձակման հավանականությունը բարձր է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ադրբեջանի պետական պաշտոնական հռետորաբանությունը վերջին 24 ժամերի ընթացքում հստակ ցույց...
Աղբյուր` Panorama.am
22:21
Իրանագետ. Տեղեկատվական այսպիսի ինտենսիվ հոսքը կարող է ցուցիչ լինել երկու բանի
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելագրամի իր ալիքում գրում է. «Հիմնականում Իրանի Իսլամական հեղափոխության պահապնների կորպուսի հետ ոչ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Պուտին.Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք
Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը կարող է հիմնված լինել Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրի վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:23
ՀՀ ճանապարհները՝ ժամը 19․30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:12
Արդեն 100 օր միջազգային հանրությունը ձախողել է պաշպան կանգնելու իր պատասխանատվությունում․ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրում է․ «Արցախը արդեն 100 օր...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
 ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի աղյուսակում տեղ են գտել 4 հայ ըմբիշներ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան /UWW/  հրապարակել է ազատ ոճի բոլոր տասը քաշային կարգերի դասակարգման վերջին վարկանիշային աղյուսակը: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:33
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
 Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որում ասվում է․ «Արդեն 100 օր է, ինչ...
Աղբյուր` Panorama.am
19:22
100 օր ՀՀ իշխանությունը Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ է աշխատում. Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «100 օր...Արցախը շրջափակված է ադրբեջանի կողմից...100 օր...Արցախը աղետի մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վրաստանի նախագահը հաճախ է նման անհասկանալի հայտարարություններ անում. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն...
Աղբյուր` Panorama.am
19:00
Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքը արհեստածին Ադրբեջանը կոչել են «բիծ քարտեզի վրա»․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամ»-ի ալիքում գրում է․ «Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքը...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Մեղրու սար» կոչվող հատվածում և Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Աննա Վարդապետյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Կոնջորյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
Ազգային ժողովում հայտարարություններին ժամին ՔՊ խմբակցության  ղեկավար Հայկ Կոնջորյանը մոտենալով ամբիոնին՝ ասաց. «Աստղերը հուշում են,...
Աղբյուր` Panorama.am
18:26
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերություններն ամրապնդել
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Գերեզմանատան տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկում փոփոխություններ են եղել
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ գերեզմանատան տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
18:07
Արցախում բոլոր ոլորտների շուրջ 800 տնտեսվարող դադարեցրել է իր գործունեությունը.Թադևոս Ավետիսյան
«Անվտանգայինից զատ՝ ժամ առ ժամ խորանում են Արցախի բնակիչների հումանիտար, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական խնդիրները»,-ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գեղամ Նազարյանը ՔՊ-ականներին հիշեցրեց բանակցային նախկին գործընթացներն ու առաջարկեց համեմատել այսօրվա հետ
«Ազգային ժողովում այսօր ոչ վաղ անցյալի պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձը տեղի ունեցավ»,- Ազգային ժողովում...
Աղբյուր` Panorama.am
17:49
Զաքարյան. ԱՄՆ պետդեպի հրապարակած զեկույցում Հայաստանում վերհանված պրոբլեմներն այսքանով չեն սահմանափակվում
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «2022թ. Հայաստանում իրավիճակի  վերաբերյալ ԱՄՆ պետդեպի հրապարակած մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ինչպե՞ս կարող էր դասալիք, դժգույն, դժբախտների հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել. Ասպրամ Կրպեյան
«Մեր սիրելի հայրենակիցները՝ 120 հազար ՀՀ քաղաքացիները, Հայաստանում իշխանություն օկունպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի թողտվությամբ և...
Աղբյուր` Panorama.am
17:31
ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, ոչ թե՝ խաղաղության. Տիգրան Աբրահամյան
«Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է ռազմատենչ հռետորբանությունը, պատերազմի սպառնալիքը վերածում մահակի՝ իր ժողովրդին նախպապատրաստելով...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ի վերջո ի՞նչ է գրված այդ «Խաղաղության պայմանագրում». Սոս Հակոբյան
«Այս մարդկանց համար մարդկային մահը ոչ թե ողբերգություն է, այլ ստալինյան հայտնի տրամաբանության համաձայն՝ ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
16:54
«Լույս». 2022թ.-ին Երևանի քաղաքապետարանը թերակատարել է քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և զարգացման տեսանկյունից կարևոր ծրագրերի իրականացումը
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Երևան քաղաքի 2022թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, որն արտացոլում է քաղաքային...
Աղբյուր` Panorama.am
16:47
Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու
Թուրքիայի գործող նախագահ, «Հանրապետական դաշինքից» միակ թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}