Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru
Աբխազիան փակել է սահմանը Ռուսաստանի հետ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով, այս մասին հաղորդվել է հանրապետության նախագահի կայքում, փոխանցում է lenta.ru-ն։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Աբխազիայի գործող նախագահ Վալերի Բգանբան: Նշվում է, որ մինչև ապրիլի 20-ը միայն հանրապետության քաղաքացիները և արտաքսված ռուսները կկարողանան հատել սահմանը:
Մարտի 25-ից երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Մինչև ապրիլի 7-ը զանգվածային և կորպորատիվ միջոցառումներ անցկացնելը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը հանրապետություն, արգելվում է: Երկրում փակ են սրճարաններն ու ռեստորանները, մեծ առևտրի կետերն ու զվարճանքի վայրերը։
Հարակից հրապարակումներ`
- Դադարեցվելու են Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները
- Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը․ Միշուստին
- Աբխազիան փակել է Վրաստանի հետ սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ