Առողջություն 20:07 06/04/2020 Հայաստան

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հայտարարությունը

ՀՀ Կառավարությունը 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում հավանության է արժանացրել և սահմանված կարգով Ազգային ժողովին ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծում տեղ գտած մի շարք դրույթներին անդրադարձել է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը։ 

Խորհրդի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Հարկ ենք  համարում նշել, որ Նախագծի հիմնավորման մեջ  Օրհուսի կոնվենցիայի հոդվածների դրույթները ընտրովի և հատվածական են ներկայացված, ինչն էլ հնարավորություն չի տալիս գնահատելու, թե Օրհուսի կոնվենցիայի դրույթների պահանջները մեր ներպետական օրենսդրությամբ, արդյոք, անպայմանորեն հենց Նախագծով առաջարկվող կարգավորումների տեսքով պետք է իմպլեմենտացվեն, թե՞ հնարավոր է, որ կոնվենցիան՝ այն վավերացրած երկրներին հնարավորություն է տալիս այլ մոտեցումներ որդեգրել: Օրինակ, Օրհուսի կոնվենցիայի «Ընդհանուր դրույթներ» վերտառությամբ 3-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն՝   

«5. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն շոշափում որևէ Կողմի իրավունքը՝ շարունակելու իրագործել կամ ձեռնարկել միջոցներ, որոնք ենթադրում են տեղեկության ավելի լայն մատչելիություն, հասարակության ավելի ակտիվ մասնակցություն որոշումների ընդունման գործընթացին և արդարադատության ավելի լայն մատչելիություն բնապահպանական հարցերով, քան դա նախատեսված է սույն Կոնվենցիայով։

6. Սույն Կոնվենցիան չի պահանջի գոյություն ունեցող իրավունքների որևէ թուլացում, որոնք կապված են տեղեկության մատչելիության, հասարակության մասնակցությանը որոշումների ընդունման գործընթացին և արդարադատության մատչելիությանը՝ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի կապակցությամբ։

Նշվածը վկայում է, որ  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի գործող կարգավորումները, որոնց համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,  ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունն օրենսդրական կարգավորումների մակարդակում երաշխավորվող  տեղեկության ավելի լայն մատչելիությունը՝ բնապահպանական հարցերով ավելի արդարացված է, քան Կոնվենցիայով նախատեսված հնարավոր սահմանափակումները: Ուստի, Նախագծով  շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման սահմանափակմանն առնչվող կարգավորումների սահմանումը՝ պայմանավորելով Օրհուսի կոնվենցիայի պահանջների հետ, հիմնավոր չէ:

Երկրորդ. Նախագծի հիմնավորման մեջ մեջբերվում են ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ (12-րդ, 42-րդ, 51-րդ,), սակայն Նախագիծը մշակող իրավասու մարմինը Նախագծով նման կարգավորումներ սահմանելով՝ չեն պահպանել ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները, մասնավորապես՝

• 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

• 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Այդ առնչությամբ գտնում ենք, որ Նախագծի հիմնավորման մեջ բավարար չափով բացահայտված չէ, թե օրենքով շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման սահմանափակումներ մտցնելու Նախագծով առաջարկվող  կարգավորումներն իրենց բնույթով որքանով են պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ երաշխավորված անձի կարծիքի արտահայտման ազատության և տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակման համար, ինչպես նաև Նախագծով անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր չեն սահմանվել, թե որ դեպքերում լիազոր մարմինը կարող է շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժել՝ պարարտ հող նախապատրաստելով հնարավոր անհամաչափ սահմանափակումների համար, որոնց արդյունքում, ի թիվս այլոց, կարող է վնաս հասցվել հենց բնությանը:

Նախագծի հրապարակման առաջին իսկ օրվանից քաղաքացիական  հասարակության բազմաթիվ կառույցներ, բնապահպաններ, լրագրողներ ահազանգել են Նախագծով առաջարկվող կարգավորումներում ներառված վտանգների մասին՝ ընգծելով, որ այն հայեցողական լիազորություն է տալիս լիազոր մարմնին մերժելու շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվության տրամադրումը:

Ուստի, կոչ ենք անում ներկա արտակարգ դրության պայմաններում դադարեցնել վերոնշյալ օրինագծի շրջանառությունը, և դրա շուրջ պատշաճ հանրային և մասնագիտական քննարկումներ կազմակերպել արտակարգ դրության դադարեցումից հետո»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}