Մահացել է մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը
Մահացել է մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը:
«Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը խորը վշտով հայտնում է, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Գայանե Գրիգորյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին»,-ասված է հաղորդագրությունում:
Նշենք,որ 60-ամյա երգչուհին երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ֆրանսիայում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան