Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 17 հազարը
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1,5 հազարով, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությանը։
Նշվում է, որ այս պահին երկրում հաստատվել է կորոնավիրուսային վ վարակի 17.265 դեպք: 14 175 հոգի այդ պահին բուժում է ստանում երկրի հիվանդանոցներում, վերականգնվել է 2546 մարդ, մահացել է՝ 543 քաղաքացի։
Հնդկաստանի առողջապահության նախարարությունը երկրում կորոնավիրուսային վարակի ամենաշատ դեպքեր ունեցող 170 քաղաքաները հայտարարել է՝ որպես «թեժ կետեր», ընդհանուր առմամբ վարակի դեպքեր գրանցվել են Հնդկաստանի 207 շրջաններում: Երկրի շուրջ 400 շրջաններ դեռևս համարվում են «կանաչ գոտիներ», այսինքն՝ այդ վայրերում կորոնավիրուսի դեպքեր դեռևս չեն հայտնաբերվել։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանը Ռուսաստանին կուղարկի 100 մլն հիդրօքսիքլորոքին դեղահաբ՝ COVID-19-ի դեմ պայքարի համար
- Հնդկաստանի իշխանությունները կարանտինի խախտման համար 10 զբոսաշրջիկների ստիպել են 500 անգամ գրել «ներողություն»
- Հնդկաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի հազարից ավելի դեպք