Լատվիայի առաջին նախագահն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
Լատվիայի առաջին նախագահ (1993-1999) Գունտիս Ուլմանիսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«20-րդ դարի պատերազմները հսկայական տառապանք պատճառեցին եվրոպական շատ ազգերի, ներառյալ` լատվիացիներին և հայերին: Այսօր դատապարտման և կարեկցանքի խոսքերով եմ ցանկանում անդրադառնալ հայերի զանգվածային կոտորածներին և զրկանքներին, որոնք իրականացվել են հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին՝ համարելով դրանք այս գլոբալ հակամարտության ամենամեծ ողբերգություններից մեկը:
Վստահ եմ, որ աշխարհի ժողովուրդները եզրակացություններ քաղել են իրենց նախնիների սխալներից և տառապանքներից, որպեսզի կանխեն ցանկացած որևէ ազգի նկատմամբ նման դաժանության երբևէ կրկնությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան