Ավստրալիայի հրեական համայնքը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
«Տեղի հրեական համայնքը դիմել է Ավստրալիայի իշխանություններին և բոլոր երկրներին ՝ կոչ անելով ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, որը իրականացրել է Թուրքիան 1915-ին», -ինչպես հաղորդում է rossaprimavera.ru կայքը, ապրիլի 23-ին այդ մասին հայտնել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Հայտարարությունը ստորագրել է համայնքի ղեկավար Պիտեր Վերտհայմը:
«Ավստրալիայի հրեական գործադիր խորհուրդն, որը ընտրված ազգային մարմին է և ներկայացնում է Ավստրալիայի հրեական համայնքը, միանում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի մեր գործընկերներին և կոչ անում բոլոր երկրներին և բոլոր կառավարություններին ճանաչել 1915 թվականից մինչև 1923 թվականը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Քաղաքական նպատակահարմարությունը երբեք չպետք է աչք փակի պատմական ճշմարտության առաջ: Հանցագործությունը չի դադարում հանցագործություն լինել այն պարզ պատճառով, որ այն ժխտվում է, անկախ նրանից, թե որքան հաճախ է կրկնվում ժխտումը», - ասվում է հրեական համայնքի հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ Ցեղասպանություն երևույթը հաղթահարելու համար անհրաժեշտ է այդ արարքի համընդհանուր դատապարտում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը